Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թրամփը հարցերը կլուծի դեմ առ դեմ՝ պուտինյան ոճով․ Sueddeutsche Zeitung

Նախագահ Վլադիմիր Պուտինը «ուրախ է Թրամփի հաղթանակի կապակցությամբ», գրում է Յուլիան Հանսը Sueddeutsche Zeitung թերթում՝ հիշեցնելով, որ ռուսական Պետդուման համապատասխան նորությունն ընդունեց ծափահարություններով, իսկ Պուտինը շտապեց որքան հնարավոր է շուտ շնորհավորել հաղթողին և հույս հայտնել, որ միասին «ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս կբերեն ճգնաժամից»։

Միևնույն ժամանակ ոչ մի վստահություն չկա, որ Թրամփի իշխանության գալով կսկսվի բարեկամության նոր դարաշրջան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ ընդգծում է հոդվածագիրը և միևնույն ժամանակ նշում, որ նախկինում Մոսկվան ավելի հեշտ լեզու է գտել հանրապետական նախագահների հետ, իսկ անցած տարի Թրամփը և Պուտինը հաճոյախոսություններով են փոխանակվել։

Թրամփն իրենից ներկայացնում է դասական հանրապետական՝ պնդում է հեղինակը , և նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին հակասական հայտարարություններ է արել Ռուսաստանի վերաբերյալ։ Նա հայտարարել է Ղրիմի հավանական ճանաչման մասին և կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի կողմից մերձբալթյան երկրներին ցուցաբերվող օգնությունը, եթե նրանց դեմ հարձակվում է Ռուսաստանը, միևնույն ժամանակ հայտարարել է, որ կհրամայի խփել ռուսական ինքնաթիռներին, եթե դրանք կրկին մոտենան ամերիկյան նավերին։

Իսկ Թրամփի վերջին տեսանյութում Պուտինը և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը դիտարկվում են նույն տեսանկյունից և համարվում են «ԱՄՆ-ի ամենաոխերիմ թշնամիները»։

Հոդվածագրի կարծիքով՝ արմատական փոփոխություն կլինի հակամարտությունների լուծման հարցում։ Օբաման երկար ժամանակ անտեսել է Պուտինին, խուսափել հանդիպումից և Մոսկվայի հետ խոսել է պատժամիջոցների լեզվով։ Թրամփը վեճերը կլուծի երկխոսության միջոցով՝ դեմ առ դեմ, ինչը համապատասխանում է պուտինյան ոճին։

Ռուսաստանը վաղուց է ցանկանում, որ խոշոր գերտերությունները խնդիրները լուծեն բացառապես իրար մեջ։ Ավելի փոքր և թույլ պետությունները ստիպված կլինեն պատրաստվել, քանի որ ծանր ժամանակներ են գալու։ Իսկ ուկրաինական հակամարտության համար պայքարում Եվրամիությունը և առաջին հերթին Անգելա Մերկելը շատ շուտով կարող են մնալ առանց կարևոր դաշնակցի՝ եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում