Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Երրորդ ուժի ստեղծումը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» Realpolitik-ի զրուցակիցն է Քաղաքագետների կենտրոնի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը 


Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում այն գործընթացը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որակվեց որպես բաց երկխոսություն իշխանության և ընդդիմության միջև:


– Իհարկե, ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Տվյալ գործընթացի ուղղվածության և արդյունավետության հարցում մենք վերջնական գնահատականներ կտանք շուտով` ելնելով արդյունքից: Հիմնական արդյունքը, ես կարծում եմ, պետք է լինի քաղբանտարկյալների ազատումը. դա չի թաքցնում նաև ընդդիմության առաջնորդը: Բայց դա երկխոսության արդյունքը չէ (որովհետև իրական երկխոսությունը պետք է սկիզբ առնի հենց այդ արդյունքի արձանագրումից հետո), այլ այս պրոցեսի, երբ իշխանությունները և արմատական ընդդիմությունը մեսիջներ են փոխանակում առ այն, որ երկուստեք շահագրգռված են, որպեսզի երկխոսությունը կայանա: Տարօրինակն այն է, որ երկխոսության առարկան կողմերը պատկերացնում են դիամետրալ տարբեր ձևով: Եթե ընդդիմությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած ուղեգծին, պահանջում է առաջնահերթ կարգով քննարկել արտահերթ ընտրությունների, առաջին հերթին՝ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը, ապա իշխանությունները պնդում են, որ իրենք այդ օրակարգով երկխոսելու որևէ մտադրություն չունեն: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները հասկանալի են, որովհետև նա կրում է առանձնահատուկ պատասխաատվություն երկու հարցերում. Նախ՝ ոճրագործությունների բացահայտման և Մարտի 1-ի էջը ոչ թե փակելու, այլ այդ խարանը պետության ճակատից ջնջելու հարցում: Ի վերջո, արյունը ջուր չէ, դրա համար մեղավորները պետք է վճարեն: Այդ իսկ պատճառով ինձ համար տարօրինակ էր, որ պահանջը ներկայացված է ոչ այն ձևակերպմամբ, որը ներկայացված է ՀԱԿ-ի հռչակարգում: Հռչակագրում խոսք է գնում միջազգային փորձագետների մասնակցությամբ օբյեկտիվ և անաչառ հետաքննության մասին: Այստեղ՝ ընդամենը պատրաստակամության ցուցաբերում, որ իշխանությունը հետապնդելու է բացահայտումը:


– Հավատո՞ւմ եք, որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն մինչև մայիսի 31-ը:


– Այստեղ ես որոշակի կասկածներ ունեմ՝ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին: Որովհետև նրա դեպքը եզակի է. նա և՜ քաղբանտարկյալ է, և՜ հրապարակախոս, լրագող: Հրապարակախոսի, լրագողի, թերթի խմբագրի հարցում որևէ կասկածչի կարող լինել, որ սա քաղաքական հետապնդում է: Ես ուշի-ուշով հետևում եմ իշխանությունների գնահատականներին, ելույթներին այս հարցի վերաբերյալ: Այնտեղ կարմիր թելով անցնում է այն, որ Սասուն Միքայելյանի դեպքում հիմքեր կան. դա նրա առողջական վիճակն է: Բայցի այդ, ԱԺ նախագահը միայն Սասուն Միքայելյանի հարցով է դիմել, գուցե՝ որովհետև նա պատգամավոր է: Կարծում եմ, իշխանությունները պահանջում են Կոնգրեսից հավելյալ երաշխիքներ, որ Նիկոլ Փաշինյանին ազատելուց հետո չի լինի ընդդիմադիր շարժման ակտիվացում, ինչը կանխատեսելի է: Կան մարդիկ, ովքեր մեղադրանքներ են ներկայացնում Կոնգրեսի ղեկավարին գործարքի գնալու համար: Այդ մարդիկ պահանջ են ներկայացնելու նաև Նիկոլին, եթե նա ազատ արձակվեց: Եվ նա պետք է ապացուցի, որ իր ազատումը այն խոստումների դիմաց չի եղել, թե կնվազեցնի իր ընդդիմադիր գործունեության թափը: Եվ իհարկե, ճանաչելով Նիկոլին, միանշանակորեն կարող ենք ասել, որ նա որևէ գործարքի չի գնա: Ուստի իշխանությունները հավելյալ երաշխիքներ են ուզում Լևոն Տեր-Պետրոսյանից: Իշխանությունները քաղբանտարկյալներին պահել են որպես պատանդ ամենանենգ ձևով, փուլ առ փուլ լուծել այդ հարցը՝ ինչը եվրոպական կառույցների պահանջն է եղել:


– Եթե ազատ չարձակվի Նիկոլ Փաշինյանը, ո՞րը պետք է լինի ՀԱԿ-ի քայլը:


– Նախ արձանագրեմ, որ ինձ համար արդարացված է Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը: Ի վերջո, դա իր անձնական պատասխանատվության գիտակցման արդյունք է: Բայց նա նաև պարտավոր է երաշխավորել այդ գործընթացի արդյունքը: Եթե քաղբանտարկյալները, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանը ազատ արձակվեն, Տեր-Պետրոսյանի մարտավարությունը արդարացված կլինի: Եթե ոչ, դա դիտվելու է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի պարտություն շախմատային պարտիայում: Չափազանց կարևոր է, որ հենց մինչև 31-ը քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, այլ ոչ թե հունիսին կամ սեպտեմբերին համաներմամբ:


– Հաջորդ հարցը, որ ընդդիմությունը դնում է, արտահերթ ընդդրություններն են, ինչին իշխանությունները հակված չեն:


– Պրոցեսը շահեկան է իշխանության համար, մինչդեռ ընդդիմությունը ունենում է կորուստներ: Հենց դրա վրա է կառուցում իր խաղը իշխանությունը: Միայն մի հեռանկարով կարող է իշխանությունը ազատ արձակել քաղբանտարկյալներին. ներքաշել ընդդիմությանը օրակարգի քննարկման ճղճիմ գործընթացի մեջ: Այս ընթացքում այն կողմը, որը շահագրգռված է ժամանակ ձգելու մեջ, ում համար կարևոր է ոչ թե արդյունքը, այլ ինքը՝ գործընթացը, սվիններով է ընդունվում հասարակության կողմից:


– Այս գործընթացի մեջ ինչպե՞ս եք տեղավորում Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը:


– Քոչարյանի հարցազրույցը ինքնին շատ հետաքրքիր է, որովհետև տողատակերում կան վերծանման ենթակա իմաստներ: Այսօրվա համընդհանուր դժգոհության ֆոնի վրա որքան խոսվի Քոչարյանի մասին, այնքան նրա օգուտն է:


– Ինչպե՞ս եք վերաբերվում այն ուժերին՝ ի դեմս ՙԺառանգության՚, Դաշնակցության, որորնք փորձում են կայանալ որպես երրորդ ուժ և այլընտրանք լինել ՀԱԿ-ին:


– Երբ կոնը իշխանության ձեռքում է գտնվում,- և նկատի ունենալով մեզանում գործող տխրահռչակ համակարգը, որտեղ վարչական ներուժը, փողը վճռորոշ դեր են կատարում,- պարզից էլ պարզ է, որ կուսակցությունները չեն առաջանում ինքնաբուխ ձևով, դրանց ստեղծման հետևում կանգնած են լինում ներկա կամ նախկին իշխանավորները: Փաստացի այսօր կան երեք ուժային կենտրոններ՝ ի դեմս երեք նախագահների: Այդ երրորդ ուժի ստեղծումը կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում