Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանություններից՝ ընդամենը հինգ պահանջ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շարժումների ներկայացուցիչներս, ընտրական գործընթացում կեղծիքների, լցոնումների և այլ խախտումների բացառման, այդ գործընթացը առավել թափանցիկ դարձնելու, ինչպեսև ՀՀ քաղաքական համակարգի կայացման նպատակով պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջիկայում նախատեսված փոփոխությունները կատարելիս ապահովել դրանում հետևյալ հինգ դրույթների ներառումը.
1. ՀՀ ԱԺ ընտրությույնների անցկացում բացառապես համամասնական ընտրակարգով։
2. Քվեարկության մատյանների (քվեարկած քաղաքացիների ստորագրություններով) թափանցիկություն/հրապարակայնություն (տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները պատճենահանվում են և փակցվում համապատասխան ընտրական տեղամասում)։
3. Քվեարկության կազմակերպման և հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում: Ընդ որում, վստահված անձի, դիտորդի, ինչպես նաև ԶԼՄ-ի կողմից կարող է նույն սկզբունքով իրականացվել տեսաձայնագրում։
4. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում բացառապես ՀՀ Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից` յուրաքանչյուրից երկուական ներկայացուցչի նշանակմամբ: Ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների կազմավորում նույն սկզբունքով. ընտրատարածքայինների անդամներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից նշանակման, իսկ տեղամասայինների անդամներին` ԸԸՀ-ի անդամների կողմից նշանակման միջոցով: Ընդ որում, բոլոր մակարդակների` ԿԸՀ անդամներին նշանակող կուսակցությունները և ԸԸ, ՏԸ հանձնաժողովների անդամներին նշանակող պաշտոնատար անձինք պետք է իրավունք ունենան ետ կանչել (փոփոխել) իրենց նշանակած անձանց:
5. Քաղաքական համակարգում կանանց ներգրավվածության մեծացում. այդ նպատակով կանանց թվի համամասնության մեծացում ընտրացուցակներում մինչև 30 տոկոս: Օրենքում նաև ամրագրել, որ կին պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու դեպքում նրա փոխարեն մանդատը ստանձնում է ցուցակում հաջորդ կին թեկնածուն, իսկ այդպիսինի բացակայության դեպքում պատգամավորական այդ տեղը մնում է թափուր:»
1. «Ազատ Հայք» ՀԿ – Ռուբեն Մնացականյան
2. «Ազգային արժեք» ակումբ (ք. Գյումրի) – Արմեն Ներսիսյան
3. Ազգային ուսանողական խորհուրդ – Հովհաննես Աղաջանյան
4. «Բիոսոֆիա» ՀԿ (ք. Գյումրի) – Գևորգ Պետրոսյան
5. «Դիլնետ սերվիս» կրթական ՀԿ – Աշոտ Հովհաննիսյան
6. «Զարթոնք-89» բարեգործական ՀԿ – Սիլվա Վարդանյան
7. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ – Միքայել Արամյան
8. «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն
9. «Խորանարդ ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ – Սեյրան Մարտիրոսյան
10. «Ծիրանավոր» իրավապաշտպան բարեգործական ՀԿ – Անահիտ Գալստյան
11. «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ – Արմեն Պողոսյան
12. «Հույս» հասարակական կազմակերպություն – Լալա Ասլիկյան
13. «Շիրակ» կենտրոն ՀԿ (ք. Գյումրի) – Վահան Թովմասյան
14. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ – Սեդրակ Բաղդասարյան
15. «Սեմանտ» կրթական ՀԿ (ք. Թալին) – Նունե Սարգսյան
16. «Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ – Վաչագան Հակոբյան
17. «Սոս Արգիճի» – քաղաքացիական նախաձեռնություն (ք. Մարտունի) – Վարդան Գալստյան
18. «Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ – Արտեմիս Լեփեջյան
19. «Ուսման իրավունք» նախաձեռնող խումբ – Դանիել Իոաննիսյան
20. «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ – Սեդա Մելիքյան
21. «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ – Հովսեփ Խուրշուդյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում