Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ

ԵՄ-ում և ՌԴ-ում տնտեսական անբարենպաստ զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա դեռևս շոշափելի է. ԿԲ

Հայաստանի ֆինանսական համակարգը 2016 թվականի առաջին կիսամյակում կրել է նախորդ տարվա ռիսկերի նյութականացման հետևանքով առաջացած վնասները: ՀՀ կենտրոնական բանկի ձեռնարկած գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել ոչ միայն պահպանել ֆինանսական շուկաների կայունությունը, այլև որոշակի աճ արձանագրել վարկավորման ու ավանդների ներգրավման մասով: Այդ մասին նշված է 2016 թ. առաջին կիսամյակի ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվության մեջ:

Ըստ ԿԲ-ի՝ միջազգային շուկաներում 2016 թ. առաջին կիսամյակում պահպանվել է գունավոր մետաղների գների, ՀՀ-ում ներքին սպառման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների նվազումը: Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունում պահպանվել է տնտեսական անկումը, ինչն իր հերթին բացասաբար է ազդել ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների և ՌԴ արտահանվող ապրանքների ծավալների վրա:

«Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը, նախկինում տրված գնահատականների համեմատ, ավելի թույլ է եղել: Աշխարհաքաղաքական անհամաձայնությունները նպաստել են համաշխարհային առևտրի կրճատմանն ու մի շարք բորսայական ապրանքատեսակների գների նվազմանը: Զարգացող և զարգացած երկրների դրամավարկային մարմինները պահպանել են տնտեսական աճի խթանմանը նպաստող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության ուղղությունը: Տարվա ընթացքում պահպանվել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների ցածր մակարդակը: Տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը զուգընթաց, զարգացող երկրներում շարունակվել է կապիտալի արտահոսքը»,- նշված է հաշվետվության մեջ:

Դրանում նշվում է, որ ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկեր Եվրամիության երկրներում և Ռուսաստանում տնտեսական զարգացումներն անբարենպաստ են եղել, և դրանց բացսական ազդեցությունը ներքին շուկայի վրա դեռևս շոշափելի է:

2016 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական աճը կազմել է 2.8 տոկոս (2015 թ.՝ 3.0 տոկոս), որը, ըստ էության, զգալի դանդաղել է առաջին եռամսյակում արձանագրված բավականին բարձր աճի համեմատ (4.4 տոկոս): Աճին նպաստել է արդյունաբերության ճյուղում արձանագրված աճը, որը գերազանցել է կանխատեսված մակարդակը: Ձևավորված գնանկումային միջավայրի պայմաններում ՀՀ կենտրոնական բանկի կողմից զգալիորեն թուլացվել են դրամավարկային պայմանները, ինչը մեղմել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման ազդեցությունը ներքին պահանջարկի վրա: Տնտեսական աճի կայունության հետ կապված ռիսկերի պահպանման և համախառն իրական տնօրինվող եկամտի թույլ աճի պայմաններում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները նվազել են:

Միևնույն ժամանակ, առևտրային բանկերին հաջողվել է ընդլայնել վարկային ու ավանդային պորտֆելները, բարելավել կապիտալի համարժեքությունն ու իրացվելիությունը: Վերջիններիս մասնավորապես նպաստել են ԿԲ կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պայմաններում բանկերի կողմից կանոնադրական կապիտալի համալրումները: Ֆինանսական համակարգի ռիսկերի աճի միտումներ չեն դիտարկվել. դրանք շարունակում են մնալ կառավարելի շրջանակում՝ չառաջացնելով ֆինանսական կայունության ապահովման խնդիրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում