Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեդեն»-ի դեմ խաղը:
«Բավարիա»-ն հաղթել է 5:0 հաշվով, իսկ Մյուլերը հեթ-տրիկ է ձևակերպել:
«Ընդհանուր առմամբ մենք լավ խաղացինք, խաղային բարձր կարգապահություն ցուցադրեցինք: Բնականաբար, ուրախ եմ, որ ինձ հաջողվեց 3 գոլի հեղինակ դառնալ: Սակայն դա իմ աշխատանքն է: Կարծում եմ` «Բավարիա»-ն ճիշտ ուղի է ընտրել: Ուրախ եմ «Բավարիա»-ի հաղթանակի և իմ գոլերի համար»,- ասել է Մյուլերը:
Հիշեցնենք` խաղի ավարտից հետո մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ թիմը դեռևս պետք է զգալի առաջընթաց գրանցի:








































