Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Անդրե Շյուրլեն հայտնել է, որ շատ ուրախ է` նոր թիմի կազմում իր հեղինակած առաջին գոլի համար: Հիշեցնենք` «արիստոկրատներ»-ն առավելության են հասել «Միլան»-ի նկատմամբ` 2:0 հաշվով:
«Ես երջանիկ եմ, որ կարողացա խփել առաջին գոլս «Չելսի»-ի կազմում: Հանդիպումն ընկերական էր, սակայն միևնույնն է հիանալի զգացումներ ունեմ:
Ամեն ինչ գերազանց անցավ` մենք 5 հանդիպում ենք անցկացրել և 5 անգամն էլ հաղթել: Լավ էինք խաղում, բայց ոչ իդեալական»,- «արիստոկրատներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Շյուրլեի խոսքերը:









































