Անվանական միջին աշխատավարձը Հայաստանում այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ աճել է 5.2%-ով։ Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալներից։ Իսկ սպառողական ապրանքների գները 2011 թ. ապրիլին 2010 թ. ապրիլ ամսվա համեմատ աճել են 8.9%-ով։
Սա նշանակում է, որ իրական միջին ամսական աշխատավարձը Հայաստանում շարունակում է նվազել։ Հիշեցնենք, որ իրական աշխատավարձը Հայաստանում սկսեց նվազել 2010 թ. նոյեմբեր ամսից սկսած։