Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ պատրաստվում է Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությունում արդարացնել երկրպագուների սպասելիքները:
«Ես երբեք չեմ խոստանում, որ հաղթելու եմ այս կամ այն մրցաշարում: Չգիտեմ՝ կարող եմ համաշխարհային ռեկորդ սահմանել Մոսկվայում, թե ոչ:
Ֆիզիկապես լավ վիճակում եմ գտնվում և պատրաստվում եմ հաջող ելույթ ունենալ ու արդարացնել երկրպագուներիս սպասելիքները»,- հայտարարել է Բոլտը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-18-ը Մոսկվայում տեղի կունենա թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունը:









































