Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Թե՛, թե՛ կա՛մ, կա՛մ-ի փոխարեն

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության առիթով, ի շարս այլ նախագահների, Թեհրան էր ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահը։ Այդ առիթով էլ կայացել է միջնախագահական ձևաչափով հանդիպում։ Հետևելով լրատվություններին՝ երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է, որի մասին վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանի Թեհրան մեկնումը ավելի քան օրինաչափ էր։ Ավելի քան՝ նկատի ունենալով Թեհրան-Երևան հարաբերությունները, մեր երկրի ցամաքային կիսաշրջափակված լինելը և իրանյան ելքի կաևորությունը սահմանային ընդհանուր համապատկերի պարունակում։ Չմոռանանք վրացական սահմանի դյուրաբեկությունը, մենաշնորհային հանգամանքի օգտագործման միտման բազմակի դրևորումները և անշուշտ ռուս-վրացական հարաբերությունների վայրիվերումների անմիջական ազդեցությունը։

Իրանյան ցամաքային ելքի կարևորությունը այս բոլորի նկատառումներով պիտի դիտարկել։ Բայց խնդիրը միայն ելքին չի վերաբերվում իհարկե։ Համազգային առաջնային հիմնահարցի՝ արցախյան հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշումը։ Այստեղ իրանյան շահի գերակայումը բնականաբար պարտադիր է տեսնելը՝ գնահատական տալու համար իրանյան դիրքորոշման շարժառիթներին։ Իսլամական երկրների վեհաժողովներին իրատեսական չի լինի ակնկալել, որ Իրանի ներկայացուցիչներըը չմիանան Ադրբեջանի առաջ քաշած բանաձևերի նախագծերին։ Միաժամանակ Թեհրանը ևս գիտակցում է, թե ինչու Երևանը լուռ է մնում և չի արձագանքում, երբ հերթական անգամ պաշտոնական Թեհրանի արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարը առաջարկում է Իրանի միջնորդությունը արցախյան բանակցություններին։

Նման առաջարկություն բարձրաձայնվում է հակակշռելու համար Անկարայի նկրտումները պաշտոնապես միջամուխ լինելու արցախյան հարցում։ Տարածաշրջանում և հատկապես հարավային Կովկասում Իրանը զսպիչ գործոնի դեր է վերցրել Թուրքիայի ազդեցության գոտու տարածման հարձակողական քաղաքականությունում։

Բայց սա դեռևս միակ հանգամանքը չէ։ Իրանում ապրում է բազմամիլիոնանոց ծագումով ազերի համայնք։ Այս իրողությունը կարող է ապագայում շահարկվել ինչպես Ադրբեջանի, այնպես նաև Թուրքիայի կողմից Իրանում անջատողական շարժման ձևավորման աշխատանքներում։ Արցախն իր աշխարհագրական դիրքով իսկ արգելակում է Իրանի և Ադրբեջանի ազգակիցների միաւորումը։ Արցախի գոյությունը իբրև հայկական տարածք, իբրև ինքնիշխան կամ թեկուզ ՀՀ-ին միացած տարածք բխում է հենց Իրանի շահերից։ Իսկ Իրանը մի քանի անգամ փաստել է արդեն, որ տարածաշրջանում հիմնարար ծրագրերի իրականացման գործընթացում նա անշրջանցելի գործոն է, որի հետ պետք է համաձայնեցնել վճռորորշ որևէ հանգրվանի իրականացում։

Իրանի հետ մեր երկրի համագործակցության անհրաժեշտությունը վերակարևորվում է, երբ նկատի ունենանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման միտումները թե՛ զինվորական, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական մակարդակներով։

Ահաւասաիկ նման պայմաններում է, որ Երևանը փորձ է կատարում իր քաղաքական ժամացույցի սլաքները համադրել թե՛ Եվրամիության հետ ասոցացման, թե՛ ձևավորվելիք Եվրասիական կամ մաքսային միության հետ ռազմավարական համագործակցության տարողության ճշտմանը, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկվելուն և թե՛ իրանյան ելքը իբրև կարևոր բաց պատուհանի ապահովման գործընթացների հետ։ Իսկ քաղաքական այս միտումներում հայտնաբար աշխատում է թե՛-թե՛-ի բանաձևը կա՛մ-կա՛մ-ի փոխարեն։ Սրանք կարող են տալ փոխլրացուցիչ, հավասարակշիռ կամ բազմակողմ դիվանագիտություն բնութագրերը։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում