«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորումը հնարավոր է մի շարք ահաբեկչություններ իրականացնի ԱՄՆ երեք նահանգներում ընտրություններից 1 օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, հաղորդում է CBS հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հետախուզությունը հակաահաբեկչական ծառայություններին զգուշացրել է Վիրջինիայում, Նյու-Յորքում և Տեխասում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։ Միևնույն ժամանակ հեռուստաընկերությունը չի մատնանշում հնարավոր հարձակումների հստակ թիրախները։
Նշվում է, որ ԱՄՆ-ի իշխանությունները լրջորեն են վերաբերվում սպառնալիքին, բայց հետախուզությունը դեռ վերլուծում և ստուգում է տեղեկատվության հավաստի լինելը։










































