Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Հայաստանում հեղափոխության շանսը

Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում բավական մեծ փորձ ունեցող այրեր, հանդես գալով տարբեր հասարակական, քաղաքացիական հարթակներում, կարծիք են հայտնում այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկիզբ դրված երկխոսությունը, ըստ էության, թաղում է Հայաստանում հեղափոխության ճանապարհով իշխանություն փոխելու շանսը: Ապստամբության, հեղափոխության հավանականության, դրա իրավունքի մասին բավական ընդգրկուն քննարկումների թեման քննարկման նյութ է դարձել նաև Հայաստանի հանրային և քաղաքական շրջանակներում:

Քննարկումների մասնակիցները յուրովի բացահայտում են թե՛ հեղափոխություն և ապստամբություն հասկացությունների իրենց պատկերացումները, այդպիսով փորձելով օգնել, որ հարստանան կամ հստակվեն նաև այդ հասկացությունների կապակցությամբ հասարակական պատկերացումներն ավելի այն շրջանակով, հանրային բոլոր շերտերի կամ գրեթե բոլոր շերտերի մակարդակով, թե՛ տալիս են հեղափոխության կամ ապստամբության իրավականության, օրինականության, սահմանադրականության վերաբերյալ որոշակի բացատրություններ, որոնք անշուշտ նույնպես նպաստում են այդ հասկացությունների հանդեպ հանրային ընկալումների զուլալմանը:

Այդ գործընթացը շարունակվում է և թերևս կշարունակվի նաև ապագայում, և դրանք կարող են հանդիսանալ Հայաստանի քննարկումների շարունակականությունն ապահովող աղբյուր: Հայաստանում ներքին կյանքի սոցիալ-տնտեսական, բարոյա-քաղաքական բովանդակությունն է շարունակում ապահովել հեղափոխություն և ապստամբություն հասկացությունների տիրույթում գտնվող քննարկումների հիմքեր:

Այստեղ հարց է առաջանում. եթե երկրի ներքին կյանքի բովանդակային կառուցվածքը ինքնին հանդիսանում է հեղափոխության և ապստամբության հասարակական պահանջ` առնվազն խոսակցությունների, քննարկումների կազմակերպման մակարդակի, ապա ի՞նչն է պատճառը, որ այդ պահանջի, այդ քննարկումների, բանավեճերի նախաձեռնության համար անհրաժեշտ են լինում արտաքին առիթներ: Մասնավորապես, օրինակ, ինչո՞ւ են Հայաստանում այդօրինակ քննարկումներն ու բանավեճերը ծավալվում միայն արտաքին որևէ երկրում կոնկրետ գործողությունների ծավալումից հետո: Ասենք` պետք է ինչ-որ բան լինի Թունիսում, Եգիպտեսում, Վրաստանում, որ Հայաստանում քննարկումներ ծավալվեն Հայաստանի ներքին իրավիճակի խորքային բովանդակության, դրանից բխող հնարավոր տարբերակների, հնարավոր զարգացումների սցենարների վերաբերյալ:

Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան լինի Մերձավոր Արևելքում, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական սուբյեկտները նայեն իրենք իրենց մեջ, սկսեն խորքային քննարկման ենթարկել իրենց խնդիրները, փորձեն հասկանալ դրանց փիլիսոփայական, քաղաքակրթական, հասարակագիտական պատճառները, տալ դրանց բարոյական, իրավական, արժեքային ձևակերպումներն ու սահմանել համարժեք բանաձևերը: Ընդ որում` հատկանշական է, որ արտաքին առիթների մարելուց հետո, որոշ ժամանակ անց մարում է նաև դրանց հայաստանյան արձագանքը` օրակարգը համարելով սպառված:

Ինքնին այդ իրավիճակը միգուցե հուշում է այն մասին, որ Հայաստանում հեղափոխության և ապստամբության վերաբերյալ կա յուրօրինակ պատկերացում, և այդ պատկերացումը թույլ չի տալիս դրանց անդրադառնալ ոչ միայն որպես կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողության սցենար, այլ նույնիսկ դիտարկել որպես հասարակական և պետական զարգացման հնարավոր տեսական տարբերակներ, որոնք կարող են ունենալ միանգամայն դրական ազդեցություն ցանկացած ժողովրդի և պետության ընթացքի վրա, որոնք գուցե նույնիսկ երբեք չեն լինում միարժեք դրական կամ միարժեք բացասական և գուցե նույնիսկ չեն էլ լինում առավելապես դրական կամ առավելապես բացասական:

Մինչդեռ, քանի դեռ ներքին կյանքում հեղափոխության և ապստամբության պատճառի զգալի ներուժ պարունակող հիմքերը շարունակում են մնալ և խորանալ, իսկ հասարակության հիմնական շերտերի և հանրային-քաղաքական սուբյեկտների մոտ հասարակության և ապստամբության մասին պատկերացումները մնում են չքննարկված և ընդհուպ գիտական մակարդակով «չախտորոշված», դրանց ապակառուցողական բնույթի, իռացիոնալ առաջացման վտանգը ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծանում է տվյալ հասարակարգերում: Ավելին` թերևս այդ հասկացությունների վերաբերյալ քիչ թե շատ հստակ պատկերացումներն են, որ տարանջատում են հասարակության և նաև հանրային-քաղաքական սեկտորի հիմնական շերտերին ու սուբյեկտներին մարգինալներից:

Հետևաբար, եթե չկան այդ հստակ պատկերացումները, գիտակցվածությունը, հեղափոխության և ապստամբության, դրանց իրավունքի, այդ իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ առանցքային ընկալումները, ապա տվյալ պետության և հասարակարգի ճանապարհին հիմնական և մարգինալ շերտերն ու սուբյեկտները խառնվում են իրար, ինչը տվյալ պետության և հասարակության կյանքում, թերևս, մեծացնում է մարգինալների և էապես նվազեցնում է հիմնական, հաստատուն արժեհամակարգով և քաղաքակրթական կոդով առաջնորդվող շերտերի և սուբյեկտների հնարավորությունները:

Այդ իսկ պատճառով, հեղափոխության և ապստամբության մասին ընդգրկուն, ընդհուպ գիտական մակարդակի քննարկումները, թերևս, առաջին հերթին անհրաժեշտ են որևէ պետության իշխանություններին: Այդ քննարկումներն, իհարկե, ինքնաբերաբար առաջ են բերելու պատասխանատվության հարցի ավելի սուր և կոնկրետ բարձրացում, ինչից խուսափում է ցանկացած իշխանություն, որն ուն իր լեգիտիմության լուրջ խնդիր, ինչպես Հայաստանում: Բայց մյուս կողմից` ցանկացած առողջ բանականություն հուշում է, որ վերջին հաշվով, պատասխանատվության մեխանիզմի հստակեցումն ու որևէ աստիճանի բյուրեղացումը չի կարող ավելի վտանգավոր լինել որևէ իշխանության համար, քան իռացիոնալ զարգացումների մեծացող հավանականությամբ հղի իրավիճակները:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորեանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում