Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Ասադի կողմից կռվում են արտասահմանցի իսլամիստներ. Bild

Քչերը գիտեն, որ իսլամիստական արտասահմանյան մի շարք կազմակերպություններ, որոնք ԱՄՆ-ը և Եվրոպան ճանաչել են որպես ահաբեկչական, կռվում են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի կողմից: Այս մասին գրում է Bild գերմանական տաբլոիդը։

Համապատասխան ցուցակը, որում ներառված են 66 արտասահմանյան շիական կազմակերպություններ, կազմել են սիրիացի ակտիվիստները և հրապարակել Twitter-ում։

«Ամենամեծ կոնտինգենտը իրանական հեղափոխական գվարդիան է, որի կազմում «Ֆաթիմիյուն» աֆղանական ջոկատն է… Իմ տվյալներով՝ մարտիկների հստակ թվաքանակը 10-12 հազար է։ Ասադի կողմից մարտնչում է նաև Եվրոպայում ահաբեկչական հռչակված «Հըզբոլլահ» լիբանանյան կազմակերպությունը, որը Սիրիայում ունի 6-8 հազար գրոհային»,- ասել է Սիրիայի հարցով փորձագետ Միխայել Խորովիցը։

Մեկ այլ կազմակերպություն, որը քողարկված մասնակցում է Սիրիայում մարտական գործողություններին, իրաքյան «Քաթաիբ Հըզբոլլահ»-ն է։ ԱՄՆ-ում այն համարվում է ահաբեկչական կազմակերպություն, քանի որ 2000-ականներին Իրաքում պատերազմի ժամանակ սպանել է հարյուրավոր ամերիկացի զինվորների։

Բացի այդ, պարբերականը գրում է, որ Իրանը մինչ աֆղան ընտանիքներին փախստականի կարգավիճակ շնորհելը՝ նրանց առաջ պայման է դնում, այն է՝ տղամարդիկ պետք է մեկնեն Սիրիա պատերազմի։ Human Rights Watch կազմակերպության տվյալներով՝ այդ կերպ են վարվել հազարավոր աֆղանների հետ։

«Նրանցից շատերին սպառնում է արտաքսում, եթե չդիմեն այդ քայլին»,- ասել է կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Փիթեր Բուկերտը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում