Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի առաջնություն. Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է

Այսօր կայացան Հայաստանի առաջնության 10-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Կենտրոնական հանդիպումը կայացավ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ գործող չեմպիոն «Փյունիկ»-ը հյուրընկալեց ընթացիկ առաջնության առաջատար «Ուլիս»-ին:

Մինչև 60-րդ րոպեն խաղադաշտում ընդամենը 1 թիմ էր խաղում. «Ուլիս»-ի գործողությունները ոչ միայն առաջատարին վայել չէին, այլև ընդհանրապես թիմի տպավորություն չէին թողնում:

Վարդան Մինասյանի սաները հանդիպման սկզբից տիրեցին նախաձեռնությանն ու արդեն 17-րդ րոպեին Մարկոսը բացեց հաշիվը: 35-րդ րոպեին Հովհաննես Հովհաննիսյանը Մարկոսի գեղեցիկ փոխանցումից հետո կրկնապատկեց այն: Մինչ այդ «Փյունիկ»-ն առնվազը երկու անգամ էլ կարող էր գոլի հեղինակ դառնալ: Ինչևէ առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի մեկնարկը նույնպես անցավ չեմպիոնի թելադրանքով: 50-րդ րոպեին Հովհաննես Հովհաննիսյանը խփեց իր` երկրորդ, «Փյունիկ»-ի երրորդ գնդակն այս խաղում:

Միայն 62-րդ րոպեին հյուրերին հաջողվեց վտանգավոր գրոհ անցկացնել, որն ավարտվեց դարպասի գրավումով: «Ուլիս»-ի կազմում աչքի ընկավ 52-րդ րոպեին փոխարինման մտած Դավիթ Գրիգորյանը: Խփած գոլից հետո «Ուլիս»-ը սկսեց թիմի տպավորություն թողնել և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, այդուհանդերձ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները շատ ավելի մոտ էին հաշիվը խոշոր դարձնելուն, քան «Ուլիս»-ը` կրճատելուն: «Փյունիկ»-«Ոլիս»` 3:1: Չեմպիոնը հաղթեց և միավորներով հավասարվեց առաջատարին:

Օրվա մյուս խաղում ուժերը չափեցին Հայաստանի առաջնության ամենաշատ երկրպագուներ ունեցող թիմերը. Գյումրիի «Շիրակ»-ը Իջևանի «Արնար» մարզադաշտում ընդունեց Կապանի «Գանձասար»-ին ու չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ:

Չնայած այս խաղում երկու թիմերն էլ արժանի ֆուտբոլ էին ցուցադրում, կապանցիների առավելությունն ակնհայտ էր: Արդյունքում «Գանձասար»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց գյումրեցիների դարպասն ու վաստակած 19 միավորով ընդհուպ մոտեցավ առաջատարներին, գոլերի հեղինակներ դարձան Վլադիմիր Մատիչն ու Արթուր Քոչարյանը:

10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1.«Փյունիկ» 20 մ.
2.«Ուլիս» 20 մ.
3.«Գանձասար» 19 մ.
4.«Միկա» 15 մ.
5.«Իմպուլս» 14 մ.
6.«Շիրակ» 9 մ.
7.«Բանանց» 7 մ.
8.«Արարատ» 5 մ.

Լուսանկարը` Հակոբ Բերբերյանի (Armenpress)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում