Բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը մեկնաբանել է Արթուր Աբրահամի հետ նոյեմբերի 27-ին կայանալիք մենամարտը:
«Ճիշտն ասած՝ որևէ մենամարտից առաջ ես այնքան էլ չեմ անհանգստանում, բայց ակնհայտ է, որ Արթուր Աբրահամի հետ մենամարտը ամենաբարձր կարգի մրցավեճ է լինելու: Ամենից կարևորն այն է, որ այս մենամարտում խաղարկվելու է WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Ես մեջքիս վնասվածքի հետ կապված ոչ մի հայտարարություն չեմ անելու առանց իմ փաստաբանի. թեև դեռ պրոբլեմներ ունեմ՝ կապված մեջքիս հետ, սակայն պատրաստ եմ մենամարտին»,- հայտարարել է Ֆրոչը: