Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակման գծի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր համար կարևոր չեն անհատական մրցանակները:
«Ինձ համար միևնույն է` քանի գոլի հեղինակ կդառնամ յուրաքանչյուր խաղում և քանի գոլի` ամբողջ մրցաշրջանում: Ինձ համար շատ ավելի կարևոր են ակումբային հաջողությունները:
Գոլերը ոչինչ են, եթե թիմը ոչինչ չի հաղթում: Ինձ համար կարևոր չեն անհատական մրցանակները: Ինձ համար կարևորը թիմի հաջողությունն է այս կամ այն մրցաշարում»,- աշխարհի լավագույն ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում բրիտանական Mirror պարբերականը:







































