Monday, 22 04 2024
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել
Վիճել են, որդին դանակով մահացու հարվածել է հոր կրծքավանդակին
Իսկական դաշնակիցը
Ո՞րն է սահմանազատման այլընտրանքը
Սպանել է մորը, ապա գնացել է Կիևյան կամուրջ և իրեն ցած նետել
Փոխադարձ վստահությունը շատ կարևոր է, թեկուզ փոքր քայլերով. Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին
Որևէ մեկը չի ցանկանում թշնամուն բերել ՀՀ տարածք. գծից այն կողմը մերը չի
Եվրատեսիլի երգը իմ մասին է, խոսում եմ աղջկա ազատությունների մասին․ Ժակլին
Հեյդար Ալիեւի «ուրվականը»՝ ռուս-ադրբեջանական բանակցություններում
Սահմանազատման իհարկե պետք է գնալ. բայց ինչու «Ալմա Աթայի» և ոչ՝ միջազգային իրավունքի հիման վրա
Ուղիղ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին
Հիմա խաղաղություն է պետք, զինվորի կյանքը խնայել է պետք․ ՀՀ սահմանները «Ալմա Աթայում» են
Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար
Հայաստանի համար հնարավորությունը դառնում է մարտահրավեր
Երբ չկա Մոսկվան Ալիևը գալիս է կոնստրուկտիվ դաշտ. ինչ պետք է անի Երևանը
21:30
Ամստերդամում քաղաքապետի և պատգամավորների մասնակցությամբ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Լեգիտիմության տոտալ խնդիրը

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները գրեթե անշրջելիորեն պայմանավորվել են արտաքին քաղաքական զարգացումներով` հայ-թուրքական խնդիր և առավել ևս` Ղարաբաղի հարց: Համենայնդեպս, թվում է աներկբա, որ մինչև Հայաստանում նոր` արտահերթ, թե հերթական ընտրությունները, ներքաղաքական կյանքը պայմանավորվելու է հենց այդ զարգացումներով:

Լավ է դա, թե վատ` առանձին խոսակցության նյութ է, թեև տրամաբանությունը հուշում է, որ մեղմ ասած` ավելի նախընտրելի է, երբ արտաքին զարգացումներն են պայմանավորվում ներքին իրավիճակով: Սակայն Հայաստանի իշխանությունը` Սերժ Սարգսյանի «գահակալությունից» հետո գնաց հակառակ ճանապարհով, որպեսզի արտաքին էֆեկտների հաշվին ծածկի ներքին դեֆեկտները: Բայց խնդիրն այն է, որ իշխանությունը կարծես թե չէր մտածել կամ մոռացել էր արտաքին դեֆեկտների մասին, որոնք եթե ի հայտ գային, ապա անխուսափելիորեն էլ ավելի սրելու էին ներքին դեֆեկտները:

Մենք այժմ կարծես թե ականատես ենք լինում այդպիսի մի իրավիճակի: Համենայնդեպս, դրանով է բացատրվում այն, որ իշխանությունը սկսեց Ռոբերտ Քոչարյանին մեղադրել արտաքին ոլորտում, մասնավորապես` Ղարաբաղի հարցում թույլ տված սխալների համար և հայտարարել, թե ինքն այժմ փորձում է ուղղել Քոչարյանի սխալները: Դա էլ ավելի սրեց ներքին իրավիճակն ու ստիպեց, որ Քոչարյանը ակտիվորեն հիշեցնի իր մասին` գուցե փորձելով հասկացնել, որ եթե փորձ արվի մեղադրել իրեն ինչ-որ բաների համար և դարձնել քավության նոխազ, ապա ինքը գործի կդնի համակարգում դեռ պահպանվող ազդեցությունը:

Այսինքն` ակնհայտ է, որ արտաքին դաշտում «բախտ» որոնելու իշխանական քաղաքականությունը մոտենում է վերջնագծին, գուցե «ջորդանոբրոունական» այն պարզ տրամաբանությամբ, որ աշխարհը կլոր է, և որտեղից դուրս գաս, ի վերջո այնտեղ էլ վերադառնալու ես: Եվ Հայաստանի իշխանությունը վերադառնում է այնտեղ, որտեղից դուրս էր եկել, այսինքն` ներս: Ակնհայտ է, որ քանի դեռ ներսում առկա է մի այնպիսի իրավիճակ, որը հիմնված է զուտ միջանձնային պայմանավորվածությունների և փոխհարաբերությունների, ստվերային և ինտրիգային, պալատական քաղաքականության կանոնների, ոչ թե Սահմանադրությամբ և օրենքներով նախանշված հասարակական-պետական կարգի վրա, իրավիճակը մշտապես անելանելի է լինելու թե՛ ներսում, թե՛ դրսում:

Ահա թե ինչն է խնդիրը, և ահա թե ինչու է իրավիճակից ելք համարվում արտահերթ ընտրությունը: Դրա պահանջը, դրա մասին առաջարկները, որ ներկայացնում է ընդդիմությունը, անշուշտ մեծ մասով պարունակում են ընդդիմության քաղաքական հաշվարկի տարրեր, բայց զգալի մասով էլ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունը իրավիճակը շտկելու ամենաօպտիմալ քայլն է, որ կարող է անել իշխանությունը:

Եթե խնդիրն այն է, որ ելքը երկիրը սահմանադրական ընթացքի վրա դնելն է, իսկ այդ հարցում վիճելը, թերևս, կլինի գերդժվար մի բան, ապա, թերևս, նույնքան դժվար վիճելի է դառնում և այն, որ այդ բանն անելու համար ամենառացիոնալ և օպտիմալ տարբերակը գոնե խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելն է` իհարկե մի աներկբա պայմանով, որ այդ ընտրությունը Հայաստանի իշխանության համար լինելու է հենց ամբողջությամբ և լիարժեքորեն Սահմանադրության շրջանակում կատարված առաջին քաղաքական քայլը: Եթե իշխանությունն այժմ դրանից բացի, մտածում է որևէ այլ բանի մասին, ապա գրեթե վստահաբար կարելի է համարել, որ իշխանությունը զբաղված է ժամանակի ավելորդ վատնումով, և ցանկացած այլ լուծում լինելու է ժամանակավոր և կրկին գործելու է «աշխարհի կլորության» «օրենքը»: Իսկ անվերջ պտտվել աշխարհի շուրջ` այդքան էլ հեշտ չէ, առնվազն ֆիզիկական առումով:

Այդ ամենով հանդերձ, հետաքրքրական է նաև, թե ի՞նչ է կատարվում դրսում և ի՞նչ են մտածում դրսում, քանի որ այնտեղ առավել ևս հենց սկզբից էլ գիտակցել են ու գիտակցում են, որ արտաքին ոլորտում Հայաստանի դերակատարությունը վաղ թե ուշ բախվելու է ներքին իրավիճակի խնդիրների առկայությանը, և եթե կան Հայաստանի գործուն մասնակցությամբ աշխարհաքաղաքական պլաններ, ապա դրանք անխուսափելիորեն կանգնելու են օբյեկտիվ բարդությունների առաջ, եթե լուծված չեն Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված խնդիրները:

Այդ առումով նկատելի է, որ ակտիվ են գրեթե բոլոր այն երկրները, որոնք ներգրավված են տարածաշրջանային գործընթացներում: Գուցե կթվա տարօրինակ, բայց թերևս ավելի հավանական է, որ օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալով Հայաստան և Ղարաբաղ` ավելի շատ հետաքրքրվում են ներքին իրադրությամբ, ուժերի ներքին դասավորության պատկերով և հարցերով, քան ասենք Հայաստանից պատասխան են պահանջում Ղարաբաղի հարցի այս կամ այն ընթացքի համար: Վերջին հաշվով, քաղաքականությունը միայն Հայաստանում է բանսարկություն, իսկ աշխարհում այն վաղուց տեղավորված է ռեալ պատկերացումների, օբյեկտիվ ընկալումների շրջանակում, և վաղուց գիտակցվում է, որ միայն այդ շրջանակում կառուցված քաղաքականությունը կարող է հուսալի և զգալի արդյունք ապահովել:

Ահա այդ իմաստով բավական հետաքրքրական է դառնում, թե Հայաստանի ներքին իրավիճակից ի՞նչ եզրահանգումներ են կատարելու արտաքին գործընկերները: Այսինքն` այդ իրավիճակն օգտագործվելու է արտաքին պրոցեսները արագացնելու և Հայաստանից հնարավորինս շատ բան կորզելո՞ւ համար, թե՞ հակառակը` Հայաստանի ներքին իրավիճակն օգտագործվելու է արտաքին պրոցեսներում ի հայտ եկող բարդությունները «լեգիտիմացնելու» համար, ինչի անհրաժեշտության առաջ գերտերությունները գուցե կանգնել են` հասկանալով, որ այն դինամիկան, որը հաղորդվել էր տարածաշրջանային գործընթացներին, գուցե այդքան էլ համարժեք չէր իրենց դավանած ռեալ քաղաքականության հայեցակարգին և Կովկասը պակաս նուրբ գործ չէ, քան Արևելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում