Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դավիթ Շահնազարյան. «Ալիևն առաջարկում է Պուտինին ԵԱՏՄ-ի անդամակցություն` «տարածքների» դիմաց»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Պարոն Շահնազարյան, փաստորեն ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բավականին ակտիվացում, տեսանք մանավանդ Հայաստանի կողմից հարցապնդումներ, պահանջներ, որ բանակցային գործընթացը ակտիվանա, եղավ հանդիպում Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում, հետո, կարծես թե, պրոցեսը սկսում է դանդաղել, ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Թույլ տվեք չհամաձայնել ձեր գնահատականի հետ, որ գործընթացը մի փոքր դանդաղում է. ապրիլից հետո, ըստ էության, համանախագահողները մի խնդիր էին դրել՝ կարևորագույն խնդիրը նոր բռնկումներ թույլ չտալն է և ճանապարհներից մեկը, որը օգտագործվեց: Դա, ինչպես նշեցիք, հանդիպումներն էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Դրանից հետո, այդ մասին նույնիսկ հայտարարվել էր, և մինչ այդ կային ստույգ տեղեկություններ այդ մասին, պետք է տեղի ունենար երրորդ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ խոսքը Փարիզում հանդիպման մասին էր: Սկզբում այն հետաձգվեց, հետո ընդհանրապես տեղի չունեցավ: Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա՝ թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ դրանից առաջ Վիեննայում խոսվում էր շփման գծի երկայնքով երկու միջոցառման մասին, չնայած մինչ այդ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, խոսվել էր երեք նախաձեռնության մասին: Հիմա դրանցից մեկի մասին արդեն չխոսվեց. դա շփման գծում հատուկ էլեկտրոնային սարքավորում տեղադրելու մասին էր: Ընդամենը խոսվեց երկու նախաձեռնության մասին. մեկը՝ ԵԱՀԿ դիտորդական խմբի՝ Կասպրշիկի խմբի ընդլայնումը, և մյուսը, որն, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր է, խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին կետն էր:

Եռանախագահների վերջին այցի ժամանակ ստեղծվեց այն հստակ տպավորությունը, որ մնացել է միայն Կասպրշիկի խմբի ընդլայնման հարցը, որը, կարծում եմ, հետընթաց է, նաև հետընթաց է Հայաստանի պահանջների նկատմամբ, որովհետև Հայաստանը այդ երեքի իրականացման համար էլ պնդում էր, հետո՝ երկուսի: Սրանից բացի, որ շատ ավելի կարևոր է, կարծես, եռանախագահողների ձևաչափից դուրս հետաքրքրական գործընթացներ էին գնում: Համանախագահների տարածաշրջանային այցից առաջ, եթե հիշում եք, որոշակի քարտեր բացեց Թուրքիայի արտգործնախարարը՝ Ստրասբուրգում իր ելույթում հայտարարելով, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հետևյալն է, որ որպես առաջին քայլ «հայերը պետք է դուրս գան հինգ շրջաններից»: «Սա Ռուսաստանի մոտեցումն է», որը, ինչպես ասաց Չավուշօղլուն՝ քննարկվել է Թուրքիայի հետ, և իրենք այդ մոտեցումը ողջունում են: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ մայիս ամսից, նույնիսկ օրը կարող եմ ասել, դա Վիեննայում եռանախագահների հանդիպման օրն է, Միացյալ Նահանգները հստակ արտահայտեց իր դիրքորոշումը առաջին անգամ. Վիեննայի հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ պետդեպարտամենտի կայքէջում հայտնվեց տեղեկություն, որ ԱՄՆ-ը, որպես կարգավորման բանաձև, տեսնում է «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևը:

Հիմա այս մոտեցումների տարբերությունն է. Միացյալ Նահանգներն, ըստ էության, տեսնում է համապարփակ լուծում, ինչի մասին հետո հայտարարեց պետքարտուղար Քերին՝ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց», իսկ Ռուսաստանը այդ ժամանակ թափով առաջ էր քաշում Լավրովի պլանը, ինչի մասին բարձրաձայնել է թե՛ Ադրբեջանի նախագահ Ալիևը, թե՛ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, որի մեխը՝ հանգուցային կետը, ռուսական խաղաղապահների տեղակայումն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Իմիջիայլոց, ուզում եմ հիշեցնել, որ ապրիլյան իրադարձություններից անմիջապես հետո «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասաց, որ խաղաղապահների հարցի մասին անհիմն չէ, որ խոսում են, այսինքն՝ դա հիմնավոր է, ինչին, ըստ էության, դեմ էին Միացյալ Նահանգները ու Ֆրանսիան և դիվանագիտական լեզվով դա անընդհատ հասկացնում էին:

Իմ համոզմամբ՝ հիմա, կարծես թե, այդ ծրագիրը, այսպես կոչված, Լավրովի պլանը ժամանակավորապես, ընդգծում եմ՝ ժամանակավորապես, Ռուսաստանի օրակարգից հանվել է, և վստահ եմ՝ այլ գործոնների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով: Տեսնում ենք՝ Ռուսաստանի շուրջ օրեցօր ձգվում է մեկուսացման օղակը՝ տնտեսական, քաղաքական, բարոյական մեկուսացման, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային հանրության գնահատականը Ռուսաստանի վերաբերյալ՝ պայմանավորված այդ իրադարձություններով, Ուկրաինայում, շատ այլ հարցերում, Եվրոպայում, ԱՄՆ-ի ընտրություններին խառնվելը, ինչևէ, Ռուսաստանը առայժմ, կարծես թե, սառեցրել է այդ ծրագիրը, ինչը հաստատվում է հայտարարություններով: Առաջինը Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ հիմա կարգավորման հիմքեր չկան, որովհետև կողմերը պատրաստ չեն, այսինքն` պատասխանատվությունը դրվեց կողմերի վրա:

Հետաքրքիր է, սկզբում Ռուսաստանի արտգործնախարարությունը բացասական արձագանք տվեց դրան, բայց մի քանի օր հետո, ըստ էության, կրկնեց նույնը, և սա հարուցեց Ադրբեջանի իշխանությունների զայրույթը, բազմաթիվ հայտարարություններ արվեցին: Սկզբում Ալիևը հայտարարեց, որ իր վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ալիևը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայտարարություններից այն մասին, որ կարգավորման նախադրյալներ չկան, ըստ էության, հասկացավ, որ իրեն ասում են՝ կա՛մ պիտի ճանաչես, կա՛մ իրավիճակը պետք է մնա սառեցված, իսկ լարվածության բռնկումը չենք հանդուրժելու: Եվ դրանից հետո Ալիևը, իմ գնահատմամբ՝ այսպես ասած, փորձեց կատարել ձիով քայլ. Բաքու հրավիրվեց Ռուսաստանի թիվ մեկ պրոպագանդիստ Կիսելյովը, և Ալիևը հարցազրույց տվեց նրան, որը ոչ միայն բավական հետաքրքրական է, այլ նաև կարևոր: Այդ հարցազրույցում կար երեք հիմնական ուղերձ, ըստ իս: Առաջինը՝ նա հայտարարեց (ընդ որում, այդ հարցազրույցն արվեց մինչև եռանախագահողների այցը տարածաշրջան), որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը համաձայնել, իհարկե՝ Ադրբեջանի կազմում: Սա ինքնըստինքյան հետաքրքրական է, որովհետև մինչ այդ Ադրբեջանը և առաջին հերթին Ալիևը խոսում էին բացառապես տարածքների մասին, ուրիշ որևէ հարցի մասին ընդհանրապես չէին խոսում:

Երկրորդ ուղերձը ուղղված էր ուղղակիորեն Կրեմլին, որում Ալիևը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, և եթե նրա ասածները թարգմանենք դիվանագիտական լեզվից, նա ասաց՝ կհամաձայնենք, նայած ինչ պայմաններում և ինչ կտաք դրա փոխարեն: Եվ նրա երրորդ, կարծում եմ՝ ամենահատկանշական ուղերձը, ըստ էության, քծնանքն էր, նա քծնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Մեր սերունդը, երևի, լավ հիշում է, թե ինչպես էր նրա հայրը դա իրականացնում Խորհրդային Միության տարիներին Բրեժնևի հանդեպ, որովհետև այն ժամանակ մրցակցություն էր, ամբողջ Խորհրդային Միությունում մրցավազք էր, թե ով ավելի լավ կքծնի Բրեժնևին, և այն ժամանակ կարծում էին, որ չեմպիոնը Հեյդար Ալիևն է. հանուն արդարության արժե ասել, որ դրան չէին մասնակցում Հայաստանի իշխանությունները: Երրորդ ուղերձում Ալիևն ինչ ասաց. առաջինը՝ շատ բարձր գնահատեց Պուտինի մարդկային հատկանիշները, և երկրորդ՝ նա ասաց, որ Ռուսաստանը երկու գերտերություններից մեկն է: Դա ամենամեծ քծնանքն էր, որ կարող էր լինել, որովհետև Կրեմլում, Պուտինի մոտ արդեն առաջացել է անլիարժեքության բարդույթ, որովհետև ամբողջ աշխարհը ՌԴ-ն ընկալում է, ինչպես նախագահ Օբաման բնորոշեց՝ որպես տարածաշրջանային գերտերություն, որն իր տնտեսական հնարավորություններով համեմատելի է Իսպանիայի հետ, և սա շատ ցավագին ընդունվեց: Ըստ էության, Ալիևն ասաց՝ պատրաստ եմ ամեն ինչին, միայն թե արվի այն, ինչ պայմանավորվել էինք ապրիլյան պատերազմից առաջ. եթե ինձ տարածքներ վերադարձնեք, նույնիսկ պատրաստ եմ քննարկել ԵՏՄ մտնելու հարցը:

Այստեղ ուզում եմ նաև առանձնացնել ամերիկացի համանախագահի մամուլի ասուլիսը Երևանում: Ջ. Ուորլիքը բառացի կրկնեց նույնը, ինչ ասել էր Բաքվում, սակայն պարզ դարձավ, և ինքն էլ այդ մասին նշեց, որ ադրբեջանական մամուլը աղավաղել է նրա խոսքերը, նա հստակ ասաց՝ մենք ողջունում ենք, որ նախագահ Ալիևը բացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումները, երկրորդ՝ դրանից հետո նա ավելացրեց՝ բայց այն, ինչ նա ասել է, իհարկե դա վերջին խոսք չէ: Ուորլիքը Երևանում մեկ անգամ ևս կրկնեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց:

Բաքու-Ստեփանակերտ-Երևան տարածաշրջանային այցի ավարտին համանախագահները հանդես եկան սպասելի հայտարարությամբ՝ բացի մեկ նախադասությունից, որն, անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր. այցի վերջում եռանախագահողները քննարկում անցկացրին, և եռանախագահողներից ամեն մեկը ներկայացրեց իր տեսլականը կարգավորման վերաբերյալ: Սա՝ համենայնդեպս, իմ հիշողության մեջ, առաջին անգամն է, որ համանախագահողները բավականին թափանցիկ կերպով ակնարկում են, որ կան դիրքորոշումների տարբերություններ եռանախագահող երկրների միջև, ինչի մասին քիչ առաջ խոսում էի՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների տարբերության մասին:

Դուք մեծ քանակությամբ ինֆորմացիա տվեցիք, փորձենք մի քանի հարցեր առանձնացնել և ավելի մանրամասնել: Հետաքրքիր է՝ Չավուշօղուի և Պուտինի՝ Ռուսաստանի մոտեցումները, ըստ էության, արդեն քննարկվում են ոչ թե Մինսկի խմբի համանախագահների կամ արտահայտվում են նրանց միջոցով, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության, այլ Թուրքիայի ղեկավարության միջոցով: Փաստորեն լրիվ ուրիշ օպերայից գալիս է մեկը և փորձում այստեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր արիան երգել:

– Եկեք հիշենք ևս երկու փաստ. Չավուշօղլուի հայտարարությունից հետո Երևանում Ռուսաստանի արտգործնախարարին տրվեց այդ հարցը, Լավրովը դիվանագիտորեն խուսափեց պատասխանել, ասաց, որ Թուրքիան կարող է դրական դեր ունենալ կարգավորման հարցում, եթե սահմանները բացվեն, այս լինի, այն լինի, բայց հինգ շրջանների վերադարձի վերաբերյալ հարցին չպատասխանեց: Դրանից մի քանի օր հետո այդ հարցին անդրադարձավ նաև Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան, որը, ըստ էության, պատասխանեց Ալիևի` ԼՂ-ին ինքնավարություն տալու հայտարարությանը: Զախարովան ասաց, որ այդ հարցը կողմերն իրենք պետք է որոշեն: Այսինքն՝ եթե ամերիկացի համանախագահողն ասել էր, թե Ալիևի խոսքը վերջնական չէ, ապա Ռուսաստանը չբացառեց, նրանց համար դա ընդունելի տարբերակ է: Զախարովան, ինչպես գիտենք, արտահայտում է Կրեմլի տեսակետը, այդտեղ ինքնուրույնության որևէ նշույլ չի կարող լինել: Այստեղ ինձ մի հարց է հետաքրքրում. հինգ շրջանների վերաբերյալ Չավուշօղլուի բացահայտումը Ստրասբուրգում ակնհայտ է, որ Ռուսաստանի համար անակնկալ էր…

Համաձայնեցված չէ՞ր Ռուսաստանի հետ:

– Կարծում եմ՝ ոչ, Լավրովը, համենայնդեպս, այդ հարցից խուսափելով՝ նաև կարծես իր դժգոհությունն էր արտահայտում Չավուշօղլուից, որ խաղաքարտերը բացել է: Ինձ հետաքրքրում է, թե Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին՝ որպես իրենց ռազմավարական գործընկերոջ, չնայած այդպիսի գործընկերություն գոյություն չունի Հայաստանի և Ռուսաստանի միջև, բայց ձևականորեն տեղեկացրե՞լ են, որ իրենք քննարկել են Թուրքիայի ղեկավարության հետ նման հարց… Չգիտեմ, վստահ չեմ, կարծում եմ՝ ոչ: Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն, որովհետև սա կարևորագույն հարց է, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի գերխնդրին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին: Ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատեն, որ իրենք տեղյակ են:

– Ուրիշ հետաքրքիր մանրամասն ևս կա. փաստորեն Թուրքիայի հետ Ղարաբաղյան հարցի քննարկումներ իրականացնում էր Ռուսաստանը և ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ֆրանսիան, ոչ մյուս համանախագահները:

– Եկեք դա չպնդենք, ես ավելի քան վստահ եմ, որ մյուս երկու համանախագահները ևս Թուրքիայի հետ այդ մասին խոսում են, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին են խոսում, բայց Անկարան բացահայտեց միայն Ռուսաստանի մասին, ինչո՞ւ…. Որովհետև Միացյալ Նահանգներն իր դիրքորոշման մասին խոսեց, և չեմ կարծում, թե այդ դիրքորոշումն այսօր ընդունելի կլինի Անկարայի համար, որովհետև Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում նույնն է, ինչ Ադրբեջանի դիրքորոշումն է, նրանք բարձրաձայնեցին այն, ինչ իրենց համար հաճելի էր: Բայց եթե խոսենք ընդհանուր գործընթացի մասին, այսպես ասած՝ զարգացումները որոշ մտահոգություն են պատճառում: Նախ, ինչպես նշեցի, կարծես թե շփման գծում նախատեսված երեք կետերից մնացել է միայն մեկը, երկրորդ՝ ճիշտ է, Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում են երկու կարևորագույն հանգամանք, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որ առանց դրա կարգավորում չի կարող լինել, և միջազգային ճանաչումը, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ ըստ բազմաթիվ միջազգային փաստաթղթերի կամ այն վիճակի, ինչ որ կար մինչև 1999 թվականը:

– Բայց Հայաստանի իշխանությունները արդյո՞ք նման հարց են բարձրացնում:

– Համենայնդեպս, մամուլում մի քանի անգամ ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները ասել են այդ մասին, բայց, անկեղծ ասած, այդ ուղղությամբ քայլեր չեմ տեսնում և այդ իմաստով բավական մտավախություն ունեմ, որովհետև եթե նպատակը, որն ուղղակի անհերքելի է, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, սա պետք է լինի կարգավորման հիմքը, իսկ այդ ճանապարհին կարևորագույն հանգրվանը Արցախին բանակցային սեղանին վերադարձնելն է, որովհետև եթե Ադրբեջանը ուզում է տարածքների մասին խոսել, ապա դա պետք է անի ԼՂՀ-ի հետ, սա ակնհայտ է, Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես իրավասու չէ տարածքների մասին քննարկումներ տանել և իրականում չի էլ տարել: Ես այս հայտարարություններից բացի, ցավոք, որևէ կոնկրետ քայլ չեմ տեսնում, որովհետև այս գերխնդիրը՝ միջազգային ճանաչումը և դրան նախորդող խնդիրը, որը պարտադիր պայման է նպատակին հասնելու համար՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է. սա միայն Հայաստանի իշխանությունների ուժերով չի կարող իրականանալ, սա այսօր համար մեկ խնդիրն է համայն հայության առաջ, համապարփակ, բազմակողմանի ծրագրեր պետք է կազմել, և դա պետք է իրագործի ՀՀ իշխանությունը՝ հրապարակային, ոչ հրապարակային, բոլոր գերատեսչությունները պետք է ընդգրկված լինեն, Սփյուռքի ներուժը պետք է օգտագործել:

Ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք, բայց ոչ դիվանագիտական կամ բանակցային ոլորտում՝ չնայած հնչող հայտարարություններին: Ուզում եմ ասել, որ էական դրական փոփոխություններ շփման գծում ինքս տեսել եմ, այնտեղ եղել եմ թե՛ ապրիլյան պատերազմից հետո, թե՛ վերջերս՝ մոտ երեք շաբաթ առաջ, ակնհայտ դրական փոփոխություններ կան: Դրանք բավարա՞ր եմ համարում, թե՞ ոչ… Ասեմ, որ հենց մենք այդ վիճակը համարեցինք բավարար, այդ օրը մենք կործանված ենք, երբեք իրավունք չունենք բավարար համարելու:

– Այնուամենայնիվ, կա տպավորություն, որ ապրիլյան պատերազմից հետո սկզբնական շրջանում, տեսնելով Ադրբեջանի նորագույն ռազմական տեխնիկան, Ադրբեջանի հարձակման հզորությունը, Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, միջազգային ներդրումներ, համակցողներ էին ուզում, անընդհատ քննարկումներ էին ուզում հարցի հետ կապված, հետագայում երբ որ մենք ցուցադրեցինք «Իսկանդերները», կարծես թե հանգստացանք և փորձում ենք շարունակել ստատուս քվոյի քաղաքականությունը, մինչ այդ, այնուամենայնիվ, խոսում էինք լուծման մասին, հիմա մեր վարքով ցույց ենք տալիս, որ մենք կողմ ենք ստատուս քվոյի ձգձգմանը:

– Նախ ասեմ, որ «Իսկանդերների» դերը բավականին չափազանցրել ենք, սա հանրային գիտակցության համար է, Ռուսաստանի համար էր սա կարևոր, որ փորձի մեղմել այն տրամադրությունները, որ Հայաստանում ծավալվում են ռուսական քաղաքականության հանդեպ (հենց Հայաստանի և Արցախի հանդեպ վարվող), բայց եկեք չմոռանանք, որ «Իսկանդերները» Հայաստանում էին ապրիլյան պատերազմից առաջ, և դա չկանգնեցրեց Ադրբեջանին. սա առաջինը: Եվ երկրորդ՝ մեր հանրությունը շատ լավ հիշում է, որ ապրիլյան պատերազմից մի քանի օր անց Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր պետք է կնքվի զինատեսակների մատակարարման մասին, մի մասն արդեն իրականացվել էր. խոսքը «Տոս 1» և «Սոլնցեպյոկ» զուտ հարձակողական համակարգերի մասին է, Ադրբեջանն ուներ 15 հատ, ևս 18-ով ավելացվեց, և դրանք արդեն Ադրբեջանում էին գտնվում. այս ամենը կար: Ռուսաստանը հրահրել է ռազմական մրցավազք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև, սա սպառազինությունների մրցավազք է, դա ակնհայտ է:

Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի շահերը հիմա համընկնում են Ադրբեջանի շահերի հետ, որովհետև եթե ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ զուտ ձևական է, ապա Ադրբեջանի հետ դա իրական է, և նաև Թուրքիայի հետ, կարծում եմ, տարբեր աստիճանի: Եթե մենք դիտարկում ենք այս եռանկյունը՝ Մոսկվա-Բաքու-Անկարա, ապա ամենաամուր կապն այստեղ Բաքու-Մոսկվա կապն է, այս կապը նույնիսկ ավելի ամուր է, քան Բաքու-Անկարա կապը: Կարծիքներ կան, իրականությունից շատ հեռու կարծիքներ, թե Ռուսաստանը երբեք չի համագործակցի Թուրքիայի հետ Հարավային Կովկասում: Սա շատ մեծ մոլորություն է, Ռուսաստանը միշտ էլ համագործակցել է, ռուս-թուրքական պայմանագիրը, ինչի հետևանքն է այսօրվա իրավիճակը, դրա վառ ապացույցն է, նման բաներ կատարվել են նաև մինչև ապրիլյան պատերազմը, հիմա ակնհայտ դարձավ, Չավուշօղլուն բացահայտեց նաև, որ համագործակցություն է գնում նաև այս գործում:

Մենք հստակ պետք է գիտակցենք, որ ուժեղանալով ռազմականորեն՝ մենք պետք է ունենանք շատ ակտիվ դիվանագիտություն, և ռազմական ուղղվածությունը, մեր գործողությունները ոչ թե ռազմական, այլ պաշտպանական ոլորտում ՀՀ ջանքերը պետք է դիվանագիտական ջանքերի հետ հստակ ներդաշնակվեն: Եվ մի բան էլ պարզ հասկանանք վերջիվերջո, որ լինելով աշխարհաքաղաքական այս միջավայրում, այսինքն՝ լինելով Ռուսաստանի կողքին, պաշտպանելով Ռուսաստանի շահերը, ի վնաս մեր շահերի՝ մենք չենք կարող ակնկալել որևէ դրական արդյունք Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս պահին Արևմուտքում մենք ունենք բնական դաշնակիցներ՝ առաջին հերթին Միացյալ Նահանգները: Այս պահին հարկավոր է դա օգտագործել, բայց մենք դա չենք օգտագործում, պետք է կարողանանք օգտագործել և հստակ հասկանալ՝ լինել Ռուսաստանի կողքին, լինել Ռուսաստանի արբանյակ կամ վասալ նշանակում է ունենալ համակարգված կոռուպցիա:

Ունենալու ենք համակարգված ընտրախախտումներ…

– Դա արդեն դրանից բխող հետևանքներն են: Նման համակարգված կոռուպցիայի պայմաններում ուղղակիորեն անհնար է լուծել թե՛ Արցախի անվտանգության, թե՛ միջազգային ճանաչման հարցերը, այսինքն՝ այս ձևաչափում մենք երկարատև ստրատեգիական լուծումներ կամ հաջողություն ունենալ չենք կարող, դա ուղղակիորեն բացառված է:

Նշվեց, և այդ մասին նույնիսկ թուրքերն են ասում, որ մենք պատրաստ ենք տարածքներ վերադարձնել ինչ-որ բաների դիմաց, Իլհամ Ալիևն է ասում, որ ինքն է համաձայն կարգավիճակի զիջումներ անել տարածքների դիմաց, և համանախագահները բազմիցս են ասել, որ լուծման բանաձևն է՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց:

– Համանախագահներն այդպիսի բան չեն ասել, դա Միացյալ Նահանգներն է ասել: Իսկ Իլհամ Ալիևն էլ ասաց՝ ընդամենը ինքնավարություն:

Ես չեմ ուզում հիմա ֆիքսել, թե կոնկրետ ինչ կարգավիճակ և ինչ տարածքներ: Արդյոք Հայաստանում կա՞ն այնպիսի ուժեր, որոնք պատրաստ են տարածքներ զիջել թեկուզ ամենաբարձր կարգավիճակի դիմաց:

– Գիտեք, որոշ քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ ուղղակի ցատկեցին այն ծուղակը, որը պատրաստել էր Ադրբեջանը: Ադրբեջանը երկար ժամանակ խոսում էր բացառապես տարածքներից, միայն Կիսելյովի հետ հարցազրույցում դա փոխվեց, և նշածս շրջանակների կողմից փորձ էր արվում դա դարձնել քննարկման հարց Հայաստանում. չկա, գոյություն չունի այդպիսի հարց, կա կարգավիճակի հարց, կա Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարց և ԼՂՀ միջազգային ճանաչման հարց, և տարածքների հարցը կարող է առաջանալ միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, և դա պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Իշխանությունները, կարծես թե, այս մասին շատ հստակ հայտարարել են, և, անկեղծ ասած, ինչքան էլ քննադատական վերաբերմունք ունեմ իշխանությունների հանդեպ, ես ուղղակի կասկած չունեմ, որ նման հարց նրանք չեն էլ քննարկել: Բայց ինչպես պարզվում է, կարգավիճակի հարցն էլ չի քննարկվել, ինչը բացահայտեց ամերիկացի համանախագահ դեսպան Ուորլիքը՝ հայտարարելով, որ Ալիևը բացեց կարգավիճակի մասին քննարկումը: Կրկնում եմ՝ պետք է համապարփակ ծրագիր Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման և բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ: Նման քայլեր առայժմ չեմ տեսնում. այդպիսի ծրագիր կա, թե ոչ՝ ես չգիտեմ, կարծում եմ՝ չկա:

– Փաստորեն ապրիլին մենք ունենալու ենք ընտրություններ:

– Հա՞, Հայաստանում այդպիսի բան է՞լ է լինում, ինչ լավ բան ասացիք:

– Ընտրություններ կոչվող միջոցառում է լինելու, և այնտեղ կուսակցությունները ներկայացնելու են դիրքորոշումներ, միգուցե նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ…

– Դուք չգիտե՞ք ինչ են ներկայացնելու. Լեռնային Ղարաբաղի արդարացի լուծում. սա են ասելու և ուրիշ ոչինչ:

– Դա ի՞նչ է նշանակում, դա «ոչ մի թիզ հող» կարգախո՞սն է:

– Ո՛չ, հիմնականում մի քանիսը կարող են ասել` «ոչ մի թիզ հող»: Գիտեք, Հայաստանի քաղաքական համակարգը այնպիսի դեգրադացված, մուտացիայի ենթարկված վիճակում է, որ մատների վրա կարելի է հաշվել, թե քանի կուսակցություններ ունեն արտաքին քաղաքական կողմնորոշում, մյուսները պրոռուսական դաշտում են: Քանի կուսակցություններ կային, որոնք փորձում էին մեզ համոզել, որ Ռուսաստանի շահերից է բխել, որ Ադրբեջանին Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել: Շատ քիչ քաղաքական ուժեր կան, որոնք գտնվում են ռացիոնալ դաշտում, և այս քաղաքական համակարգն է ամենահիմնական պրոբլեմը, որ կա Հայաստանում, որովհետև եթե քաղաքական համակարգն էլ լցված է ոչ ինքնուրույն կուսակցություններով, և նրանք գերիշխող մաս են կազմում, ապա այս քաղաքական համակարգն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը, իսկ առանց այդ արժեքները բացարձակ արժեք համարելու՝ այս բոլոր խնդիրները, որոնց մասին խոսեցինք, ըստ էության, անհնար է լուծել: Ես սա նույնիսկ սեպտեմբերի 3-ից հետո եմ ասել:

– Այսինքն՝ մենք հստակորեն կարող ենք ասել, որ լուծմանն ուղղված որևէ քայլի մինչև ընտրությունները մենք ականատես չե՞նք լինի:

– Ես այդպիսի բան չասացի: Այս աշխարհաքաղաքական զարգացումներն այնքան արագ և դինամիկ են զարգանում, որ արտաքին փոփոխությունները կարող են և՛ ներսում, և՛ տարածաշրջանում բերել լրջագույն փոփոխությունների: Պարզ ասեմ. մեր տարածաշրջանում այսօր ինչքանով կհաջողվի զսպել, օրինակ, Ռուսաստանին, որպեսզի նոր ցնցումներ չառաջացնի, դա կախված է բացառապես նրանից, թե զարգացումների ինչպիսի դինամիկա կլինի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններում: Տեսնենք, թե մեկ շաբաթ հետո ինչպիսի ընտրություններ կլինեն Միացյալ Նահանգներում, որովհետև դա չափազանց կարևոր է ամբողջ աշխարհի համար: Ինչպես կծավալվեն հետագա զարգացումները Սիրիայում, այս ամենն ուղղակիորեն են ազդում թե՛ մեր տարածաշրջանի, թե՛ Հայաստանի վրա և թե՛ Արցախի հարցի վրա:

– Շատ ավելի են ազդում, քան Հայաստանի ներքին քաղաքական զարգացումնե՞րը:

– Ներքաղաքական զարգացումներ, որպես այդպիսին, չեմ տեսնում: Ինչ-որ շարժումներ եմ տեսնում, բայց սա երկար շարունակվել չի կարող: Եկեք պարզ հասկանանք՝ իշխանություն-ընդդիմություն տարանջատումն այսօր անցնում է այն սահմանով, որով նշվում է, թե ինչպիսի զարգացման ուղղություն պետք է ունենա Հայաստանը՝ հանգչի և մարի Ռուսաստանի «եղբայրական» գրկո՞ւմ, թե՞ արտաքին քաղաքականությունը վերանայի, վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վասալայինից դեպի գործընկերային, և շարժվի դեպի Եվրոպա ու իր անվտանգությունը չկապի բացառապես Ռուսաստանի հետ: Ռուսաստանը եղել, մնում է և, եթե այսպես շարունակենք, կմնա որպես վտանգ թե՛ Արցախի համար, թե՛ մեր պետականության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում