2011թ. հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՎԾ վիճակագրական հաշվառման դաշտում ընդգրկված 28 թատերահանդիսային կազմակերպություններից ներկայացումներ կազմակերպել են 26-ը, մեկը գործունեություն չի ծավալել և չի ունեցել ֆինանսական մուտքեր ու ծախսեր, իսկ մյուսը ներկայացում չի կազմակերպել, սակայն ունեցել է ֆինանսական մուտքեր ու ծախսեր:
28 թատերահանդիսային կազմակերպություններից 17-ը դրամատիկական են, 4-ը` երաժշտական, 5-ը` տիկնիկային, մնացած 2-ը` Պատանի հանդիսատեսի թատրոնն է և կրկեսը:
Թատերահանդիսային կազմակերպությունները ցուցադրել են 2331 ներկայացում, որից 33.0%-ը` տիկնիկային, 9.8%-ը` երաժշտական ժանրի: Երևան քաղաքի մեկ թատրոն ներկայացումներ է կազմակերպել գյուղական համայնքներում, իսկ մարզերի թատրոնները` իրենց մարզերի գյուղական համայնքներում:
Թատրոններ հաճախումների քանակը կազմել է 394.6 հազար հանդիսատես, որից 19.2%-ը հաճախել է տիկնիկային թատրոն, 13.0%-ը` երաժշտական: Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 121.2 հանդիսատես: Թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 324.9 մլն դրամ, որի 0.6%-ը ստացվել է գյուղական համայնքներում կազմակերպված ներկայացումներից, 19.8%-ը` երաժշտական, 13.9%-ը` տիկնիկային ներկայացումներից: Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 139.4 հազար դրամ, ընդ որում` գյուղական համայնքներում այդ ցուցանիշը կազմել է 37.4 հազար դրամ:










































