ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել թիմի վերաբերյալ` «Բորդո»-ի դեմ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումից հետո:
«Մենք նվաճեցինք առաջին տիտղոսը մրցաշրջանում և անչափ ուրախ ենք: Սա մեր թիմի լավագույն խաղը չէր, սակայն կարևորն այն է, որ մենք հաղթեցինք:
ՊՍԺ-ում հանդես են գալիս բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներ: Մենք պարզապես պետք է ճիշտ ուղի ընտրենք, ինչի համար անհրաժեշտ է շատ և ջանասիրաբար մարզվել: Կարծում եմ` մենք հզոր ներուժ ունենք: ՊՍԺ-ն շատ հզոր ակումբ է»,- ասել է Իբրահիմովիչը:







































