Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել

Ուժգին քամիներ սպասելի չեն

Հայաստանում այսօր գրեթե բոլորն են ընդունում, ովքեր հետևում են քաղաքական պրոցեսներին, և նույնիսկ չհետևողները, որ ներքաղաքական զարգացումները ստորադասվել են արտաքին քաղաքական գործընթացներին և պայմանավորվել են դրանցով: Այդ իրողության պատճառների, ինչպես նաև դրա վտանգավորության մասին խոսելու և գրելու շատ առիթ է եղել, ինչն օգտագործել եմ, և դեռ կլինեն օգտագործելու առիթներ:

Այժմ, թերևս, խնդիրն այն է, թե այդ ամենով հանդերձ, Հայաստանի ներքին կյանքում ի՞նչ հնարավոր զարգացումներ են հուշում արտաքին քաղաքական գործընթացները: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ Հայաստանի 2012 թվականի խորհրդարանի և 2013 թվականի նախագահի ընտրության վրա, ի՞նչ ներքաղաքական իրավիճակի կարող են բերել ընտրությունից առաջ և հետո, արդյո՞ք դրանք կարող են նախանշել ներքաղաքական ստատուս քվոյի դե յուրե և դե ֆակտո փոփոխություն: Այն, ինչ այժմ կատարվում է արտաքին ոլորտում` կարծես թե հուշում է, որ Հայաստանի հերթական ընտրական փուլում գերակա ազդեցություն ունենալու է Ռուսաստանի շահը, Ռուսաստանի տրամադրությունը: Դրա մասին են վկայում հայ-ռուսական 2010-ի օգոստոսյան զարգացումները, որոնց դիապազոնն ամենևին էլ միայն Հայաստանը չէ, այլ ընդհանրապես Հարավային Կովկասն ու հարակից տարածաշրջանները:

Ռուսաստանն առնվազն փորձում է ցույց տալ, որ շատ լուրջ մտադրություններ ունի Հարավային Կովկասի գոնե երկու պետությունները` Հայաստանն ու Ադրբեջանը իր ռազմա-քաղաքական շահերի գոտի հռչակելու և այդ գոտին պահելու հարցում, և կարծես թե Արևմուտքն էլ դեմ չէ, որ այդ հավակնությունները դրսևորվեն, գոնե քարոզչական էֆեկտի մակարդակով: Դրա դիմաց Արևմուտքը, իսկ ավելի կոնկրետ Միացյալ Նահանգները, որը Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր մրցակիցն է, թերևս Ռուսաստանի լոյալությունն է ձեռք բերում աշխարհաքաղաքական արտատարածաշրջանային մոտ և հեռու խնդիրների հարցում` Իրան, Մերձավոր Արևելք, Աֆղանստան:

Օրինակ` ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Իրանի հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կիրառմանը` որոշելով դադարեցնել զենքի վաճառքն Իրանին: Կամ` ամենևին պատահական չէ, որ ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Իսրայելի և Պաղեստինի հաշտության հերթական գործընթացին, ինչը կարելի է անիմաստ բան համարել, եթե այդ գործընթացում չկա ռուսների լոյալությունը, որոնք անկասկած շարունակում են մեծ ազդեցություն պահպանել արաբական աշխարհի վրա:

Այդպիսով, կարծես թե նշմարվում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև որոշակի համաձայնություն կա Հարավային Կովկասում և աշխարհաքաղաքական այլ կետերում դիրքային փոխատեղումների կապակցությամբ: Դա էլ հուշում է, որ Հայաստանի առաջիկա խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել ռուսական կենտրոնից եկող թելադրանքով: Փորձենք համառոտ դիտարկել, թե դա ինչ կարող է նշանակել: Դա կարող է նշանակել, որ ռուսներն ամենևին էլ ձեռք չեն տա ՀՀԿ-ական մեծամասնությանը, և նույնիսկ չեն փորձի զսպել այդ մեծամասնության հավակնությունները նոր ԱԺ-ում ավելի շատ տեղեր ունենալու հարցում:

Ռուսներն առավել ևս հիմք չունեն այդօրինակ զսպումների գնալու, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր գրեթե չկա որևէ քիչ թե շատ նշանակալի իշխանական կամ ընդդիմադիր ուժ, որը համակերպված չլինի ռուսական դոմինանտության մտքին: Իսկ այդ դեպքում, ի՞նչ իմաստ ունի ռուսների համար որևէ էական փոփոխության ենթարկել ներկայիս ստատուս քվոն, եթե ամբողջ դաշտն առանց այն էլ իրենցն է: Այդ իմաստով միգուցե դաշտում նույնիսկ որոշակի ազատություն տրվի, որ ով ինչ կարող է` ստանա ներքին պրոցեսների արդյունքում, իհարկե ռուսական համատարած հովանոցի ներքո:

Սակայն միամտություն կլինի կարծել, թե Միացյալ Նահանգներն ու նաև Եվրոպան Հայաստանի ընտրական ցիկլի կառավարումը ամբողջությամբ վստահելու են կամ հանձնելու են, կամ զիջելու են Ռուսաստանին: Ի վերջո, եթե Ռուսաստանին է տրվել Կովկասում «առաջին» համարով խաղալու իրավունք կամ հնարավորություն, դա դեռ չի նշանակում, որ Նահանգները դադարեցրել է խաղը Կովկասում: Պարզապես խաղում է «երկրորդ» համարով: Մինչդեռ վերջնական արդյունքի առումով «առաջին» համարով խաղը միշտ չէ, որ առաջին տեղ է խոստանում: Բայց դա նաև չի նշանակում իհարկե, որ Միացյալ Նահանգները էական հակասություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական դասավորության վերաբերյալ Ռուսաստանի «տեսլականի» հետ:

Ռուսաստանի դոմինանտության հարցում Հայաստանի գրեթե ամբողջ քաղաքական դաշտի միանգամայն լոյալ վերաբերմունքը Միացյալ Նահանգներին կարծես թե զրկում է ներքաղաքական պրոցեսներին ակտիվ միջամտելու հնարավորությունից: Նահանգները կարծես թե դրա համար ունի ծանրակշիռ գործընկերների լուրջ կարիք, ինչը ներկայիս «ռուսաֆիկացված» քաղաքական դաշում գրեթե անբավարարելի կարիք է: Հետևաբար, շատ հավանական է, որ առաջիկա ընտրական ցիկլին ընդառաջ Նահանգները աշխատի ոչ թե ներքաղաքական ստատուս քվոն էապես փոխելու անհեռանկար ուղղությամբ, այլ պարզապես փորձի ներկայիս ստատուս քվոյի մեջ հնարավորինս ներդնել սեփական շահի սպասարկման մեխանիզմներ:

Իսկ դրանց համար առայժմ լավագույն գործոնը հանդիսանում է Ղարաբաղի հակամարտությունը, որի կարգավորման գործընթացը Նահանգներին հնարավորություն է տալիս կովկասյան պրոցեսներում ունենալ մասնակցային բավական զգալի աստիճան: Դա, իհարկե, չի նշանակում, որ մասնակցայնությունը պայմանավորվում է միայն Ղարաբաղի հարցով, սակայն այդ գործընթացը զգալի դեր ունի այդ մասնակցայնությունը պահելու առումով: Այսինքն` եթե Ռուսաստանն իր հաջողությունը որոնում է Հայաստանում ներքաղաքական ստատուս քվոն պահելու մեջ, Միացյալ Նահանգներին մնում է դրան հակադրվել Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու ջանքով: Ահա այդ իմաստով, համենայնդեպս դատելով իրերի ներկայիս դրությունից, Հայաստանի առաջիկա ընտրական ցիկլը, թերևս, մեծ վերափոխումներ չի խոստանում, եթե դրանք շարունակում են պայմանավորվել արտաքին գործոններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում