Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սերժ Սարգսյանը նախագահ դառնալու այլ տարբերակ չունի

Արդեն երեք տարի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը կարծես թե սկսել է վճռական փորձ կատարել այդ պաշտոնի դե ֆակտո տերը դառնալու համար:

Խոսքն, իհարկե, քաղաքական և մասնավորապես իշխանական դաշտի համար դե ֆակտո տեր դառնալու մասին է, քանի որ նախագահի պաշտոնի դե ֆակտո տեր ընդհանրապես դառնում են հասարակական լեգիտիմության առկայության պարագայում, ինչը Սերժ Սարգսյանի դեպքում բացակայում է, ու թերևս նկատելի էլ չէ այդ բացակայությունը լրացնելու նրա գործնական ցանկությունն ու քաղաքական կամքը:

Բայց Հայաստանում, դատելով կառավարման մեխանիզմում ստվերային գործոնի գերակայությունից, դե ֆակտո նախագահություն ունենալու և իշխանություն պահելու համար բավարար է քաղաքական և հատկապես իշխանական համակարգում ունեցած լեգիտիմությունը: Իսկ դա Հայաստանում ձեռք է բերվում ուժով, ուժի մասին վկայող ապացույցներով: Երեք տարի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր ուժը ցույց տալ թե՛ միջազգային քաղաքական կենտրոններին, թե՛ ներքաղաքական դաշտի և մասնավորապես ներիշխանական սուբյեկտներին:

Պետք է նկատել, որ միջազգային քաղաքական կենտրոններին ուժ ցույց տալու գործընթացը ավելի արդյունավետ անցավ: Թեև այդտեղ դեր խաղաց այն, որ Հայաստանի համար ճակատագրական և իշխանությունից իրապես ուժ պահանջող գործընթացները արգելակվեցին աշխարհաքաղաքական դասավորության հետևանքով, և միջազգային կենտրոններին իր ուժի մասին հավաստիացնող Սերժ Սարգսյանը առայժմ հեռու է մնում մեր երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելու հարցում այդ ուժի մասին գործնականում վկայելու անհրաժեշտությունից: Ներքաղաքական, հատկապես` ներիշխանական ասպարեզում Սերժ Սարգսյանը դեռ հեռու է ուժի մասին հավաստի և անքննելի վկայություններ համակարգին տրամադրելուց:

Բանն այն է, որ նրա նախագահության երեք տարիներին ներհամակարգային, ներիշխանական, ներգերատեսչական սկանդալներն ու հակադրությունները երևի թե ավելի շատ ու ցցուն էին, քան, ասենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության դե յուրե 10, իսկ դե ֆակտո` 7-8 տարիների նախագահության ընթացքում: Իսկ այդ հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջացրել ներիշխանական համակարգի տարբեր սուբյեկտների մոտ, որոնք բնականորեն փորձում են երաշխիք ստանալ, թե արդյոք Սերժ Սարգսյանը տիրապետում է համակարգին և կարող է ապահովել իրենց անվտանգությունը համակարգի շրջանակում:

Ինչքան Սերժ Սարգսյանն ուշացնում է իրավիճակին լիարժեք և ամբողջությամբ տիրապետելու վկայությունները, այդքան մեծանում է առաջիկա ընտրական թոհուբոհում վերահսկողությունից դրա լրջորեն դուրս գալու վտանգը, քանի որ հասկանալի է, որ այդ թոհուբոհը զգալիորեն նվազեցնում է իրավիճակի վրա իշխանության կենտրոնի տոտալ և հարթ տիրապետության իրացումը: Հետևաբար, չնայած ներկայիս թվացյալ ներիշխանական կայունությանը, երբ թվում է, թե Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը, բացարձակապես չի փորձում միջամտել ներքին գործընթացներին իր ավանդական ակնարկների կամ հարցազրույցների տեսքով, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել համակարգի վրա իր գերիշխանությունը հաստատելու գործին:

Միևնույն է, ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ է, Սերժ Սարգսյանը լավ գիտե, որ նա տիրապետում է լծակների, որոնց կիրառմամբ կարող է լրջորեն անհանգստացնել Սարգսյանին` ազդելով նրա գործունեության վրա: Մինչդեռ ցանկացած նախագահի համար, հատկապես` Հայաստանի նման բարդ ներքին ու արտաքին իրավիճակում գտնվող, դե յուրե իշխանության դեպքում դե ֆակտո համարժեք իշխանություն չունենալը առաջացնում է լրջագույն վտանգ թե՛ իշխանական, թե՛ նույնիսկ անձնական անվտանգության տեսակետից: Խոսքն, իհարկե, միայն ֆիզիկական անվտանգության մասին չէ, այլ առաջին հերթին գուցե իրավա-քաղաքական: Այժմ Սերժ Սարգսյանը կարծես թե ակտիվորեն ձեռնամուխ է եղել ընտրական շրջանից առաջ համարժեք իշխանություն հաստատելուն, այլապես խորհրդարանական գալիք ընտրությանը նա ստիպված է լինելու տարատեսակ զիջումների գնալ ներիշխանական բազմաթիվ սուբյեկտների հետ, թուլացնելով նաև 2013-ից սպասվող իր նախագահության երկրորդ ժամկետի հիմքերը, էլ չասած այն մասին, որ դրանով նա զրկվելու է 2018 թվականին իր ժառանգորդին անձամբ նշանակելու և իշխանությունն իր ուզած ձևով իր ուզած մարդուն փոխանցելու հնարավորությունից:

Դրանով են պայմանավորված այն տարատեսակ, առայժմ մեղմ, սքողված, բայց ակտիվացող հարվածները, որ Սերժ Սարգսյանն անուղղակի ուղղում է իշխանության իր դե յուրե գործընկեր, իսկ դե ֆակտո մրցակից «Բարգավաճ Հայաստանին», որը առ այսօր ընկալվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական շահը սպասարկող կենտրոն: Ավելին` ԲՀԿ-ն կամ այսպես ասած` իշխանության քոչարյանական թևը Սերժ Սարգսյանի համար գուցե արդեն ոչ թե մրցակից է, այլ ուղղակի ավելորդ բեռ, ինչպես ժողովրդական խոսքը կասեր` «ավելորդ բերան», այն էլ ներկայիս «սուղ» ժամանակներում: Սերժ Սարգսյանը այդ բեռից ազատվելու գործում վճռական մեկնարկ է վերցնում` թե՛ այն պատճառով, որ ընտրությունից առաջ պետք է անպայման հաստատել գերիշխանություն իշխանական ամբողջ համակարգի վրա` ցրելով սեփական թուլության մասին նվազագույն կասկածներն անգամ ու սանձելով համակարգն ամբողջությամբ, թե՛ այն պատճառով, որ գուցե հենց այժմ է համարում իրավիճակը նպատակահարմար:

Բանն այն է, որ այստեղ զգալի դեր ունի նաև ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի: Կոնգրեսի մոտ ագրեսիայի բացակայությունը իշխանությանը հաղորդում է թիկունքի «ապահովության» զգացում, ինչն անվտանգ է դարձնում ներիշխանական հարցերը լուծելու գործընթացը: Կոնգրեսի ագրեսիվության բացակայությունը վերացնում է այն «հրեշին», որի կերպարով ավանդաբար Հայաստանում մի կողմ են դրվել բոլոր ներիշխանական վեճերը: Հիմա այդ «հրեշը» չկա, ինչը ենթագիտակցորեն ջրի երես է հանում ներիշխանական խնդիրները: Մյուս կողմից` ընդդիմության այդ մարտավարությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս փաստացի երկուստեք օգտակար գործ անել, դաշտում թողնելով միայն ընդդիմության և իր բևեռները:

Մեծ հաշվով, դա վատ չէ թե՛ ընդդիմության, թե՛ առավել ևս իշխանության համար: Ի վերջո, չի բացառվում որոշակի չբարձրաձայնված, զուտ հաշվարկային պայմանավորվածությունը ընդդիմության և իշխանության միջև, որի արդյունքում իշխանությունը մաքրում է դաշտը տարատեսակ մարգինալություններից, իսկ ընդդիմությունը չի խանգարում այդ գործին: Իհարկե, ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հավասարապես ներգրավված լիներ այդ գործին, ինչը էապես կբարձրացներ դրա արդյունավետությունն ու հանրային օգտակարությունը: Բայց կարծես թե ընդդիմությունն իր այդ բաժին գործը կատարեց 2008 թվականին` մաքրելով ընդդիմադիր դաշտը, իսկ իշխանությունը իր գործն անում է այժմ:

Երկրի, պետության, հասարակության տեսանկյունից դա որևէ առարկայական և որակական փոփոխություն մոտ ապագայում չի խոստանում, քանի որ Սերժ Սարգսյանն իր մաքրած դաշտի «ավարը» դնելու է իր բևեռի տնօրինության տակ, չասենք «ազգայնացնելու» է այն: Ընդդիմության պարագայում էլ, այդ զարգացումը առանձնապես խոստումնալից հեռանկարներ չունի, քանի որ իշխանության կառուցվածքի փոփոխությունը չի ենթադրում որակի փոփոխություն տեսանելի հեռանկարում: Բայց գոնե այդ ամենը շարժ է ներկայիս մեռյալ թվացող կետից, երբ ներքաղաքական կյանքում շարունակում է դե յուրե գոյություն ունենալ մի ստատուս քվո, որը դե ֆակտո ստատուս քվոյի հետ չունի որևէ էական ընդհանրություն: Այդ համարժեքությունն առնվազն կարող է հասարակությանն էլ ստիպել առավել համարժեք մոտենալ առկա իրավիճակին և գտնել հետագա քայլերի ավելի ռացիոնալ և օպտիմալ լուծումներ, քաղաքական ուժերին կամ բևեռներին պատվիրակել առավել հստակ ձևակերպված և արդիական պահանջներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում