Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պոլսո պատրիարքի ընտրության հարցում լուրջ մրցակցություն կլինի. չորս թեկնածու է առաջադրվել

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանը պաշտոնաթող է արվել։ Հիշեցնենք, որ Մեսրոպ պատրիարքը ծանր հիվանդության պատճառով 2007-ից չի կարողանում կատարել իր գործառույթները: 2010-ից պատրիարքի փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ պատրիարքի ընտրությունները տեղի կունենան մյուս տարի: Թեմայի շրջանակում զրուցել ենք  Բագրատ Էստուկյանի հետ:

Պարոն Էստուկյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին: Մոտավորապես ե՞րբ է նախատեսվում ընտրություն անցկացնել:

Պաշտոնաթողությունից հետո պետք է դիմում գրվի Ստամբուլի ներքին գործերի նախարարություն, որպեսզի թույլտվություն տան պատրիարքի ընտրություն անցկացնելու համար: Դրա համար կարող է պահանջվել մի քանի ամիս: Հիմա պետք է տեղապահ ընտրվի, որը կիրականացնի այդ գործը: Ձևավորված հանձնախումբը պետք է արտոնություն ունենա իրականացնելու այդ աշխատանքը: Այս դիմումը պետք է կատարվի եկող ամսվա մեջ, իսկ թե պատասխանը երբ կլինի, հայտնի չէ: Պատրիարքի փոխանորդ Արամ սրբազանի խոսքով՝ պատասխանը կարող է մեկ ամսում գալ, կարող է երեք ամսում գալ, կամ կարող է ընդհանրապես չլինել արտոնության թուղթը: Այնուամենայնիվ, այս տարվա մեջ ընտրության մասին խոսելը ռեալ չէ:

Պատրիարքի քանի՞ թեկնածու կա՝ բացի Արամ սրբազանից:

Գոնե իմ կարծիքով, լավագույն թեկնածուն Արամ սրբազանը չէ: Նա չորս թեկնածուներից մեկն է: Այս պահին չորս թեկնածու կա պատրիարքական աթոռի համար առաջադրված: Գուցե առաջիկայում այլ թեկնածուներ էլ առաջադրվեն: Ժամանակի ընթացքում հնարավոր է 5-6-րդի անունն էլ լսենք: Բայց մրցակցությունը կընթանա երկու, առավելագույնը երեք թեկնածուների միջև:

Ովքե՞ր են նրանք:

Նրանք են՝ այժմ պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Պայքարը կընթանա առաջին երկուսի միջև:

Հաշվի առնելով այն, թե ինչ վերաբերմունք ունեն Արամ սրբազանի նկատմամբ թուրքական իշխանությունները, այս հանգամանքը կարո՞ղ է ընտրության արդյունքի վրա ազդեցություն ունենալ:

Ո՛չ, չեմ կարծում, քանի որ հատկապես այդ գործոնը միշտ հակառակ արդյունքն է տվել, ժողովուրդը այդ գործոնը երբեք հաշվի չի առնում:

Այս տարիներին ի՞նչ խնդիրներ են կուտակվել համայնքի առաջ, որ ընտրությունից հետո պետք է նորընտիր պատրիարքը կյանքի կոչի:

Մեսրոպ պատրիարքի հիվանդությունից սկսած, այսինքն՝ վերջին ութ տարիների ընթացքում համայնքը կարծես թե կորցրել է իր հին կազմակերպածությունը: Եվ այլևս հոգևոր առաջնորդ չունենալու հանգամանքը եղավ պատճառը նման խնդիրների, քանի որ Պոլսո պատրիարքը միայն հոգևոր առաջնորդ չէ, այլ նաև ազգային ներկայացուցիչ, հայ համայնքը ներկայացնող գլխավոր դերակատարն է: Եվ, հավանաբար, Արամ սրբազանն այդ գոհացումները չի ապահովել ժողովրդի կողմից: Ժողովուրդը Արամ սրբազանի կերպարի մեջ իր առաջնորդը չի տեսնում, գուցե մի փոքր հատվածի մեջ, բայց խոսքը մեծամասնության մասին է:

Ըստ Ձեզ՝ ե՞րբ կունենաք նոր պատրիարք:

Թվականի մասին խոսելը դյուրին չէ, քանի որ  պետք է սպասենք դիմումի պատասխանին: Լավագույն պարագայում մինչև գարուն հնարավոր է ընտրության անցկացում:

Արդյոք արդա՞ր ընտրություն կիրականանա:

Ընտրությունն արդար կլինի: Այդ առումով մտավախություն չունեմ: Մանավանդ մրցակցություն կա, մրցակցությունը միշտ արդար է լինում: Երբեմն լինում է առանց մրցակցության ընտրություն, քանի որ մեկ անձի շուրջ են պայմանավորվել, մրցակից չի եղել, և ժողովուրդը գնացել քվեարկել է: Եթե այդպիսի լուծում լինի, այլ է լինելու, բայց եթե մի քանի թեկնածու են, արդեն իսկ արդար կլինեն:

Նոր պատրիարք ընտրելու գործընթաց սկսելը պատմական բացառիկ պա՞հ է:

Պատմության ընթացքում բազմաթիվ օրինակներ կան, երբ պատրիարքները իրենց կենդանության օրոք հեռանում են այդ պաշտոնից:

 

Լուսանկարը՝  Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում