Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դեսպան Ռ. Կարապետյանը մասնակցել է «Միջերկրականն ու քաղաքները» միջազգային համաժողովին

Մայիսի 15-17-ը Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո Ֆլորենցիայի Մեդիչի-Ռիկարդի հռչակավոր շենքում տեղի է ունեցել «Միջերկրականն ու քաղաքները» (Il Mediterraneo e le Citta) միջազգային համաժողովը, որը կազմակերպել էին «Հովհաննես Պողոս 2-րդ» հիմնադրամն ու Տոսկանայի նահանգային իշխանությունները: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով «Միջերկրականի ապագան» խորագիրը կրող նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցումով:

Ելույթի սկզբում դեսպանն անդրադարձել է Միջերկրականում հայկական պատմական ներկայության, Կիլիկիայի թագավորության պատմությանն ու տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի վրա նրա ունեցած ազդեցության հետ կապված հարցերին: Ռուբեն Կարապետյանի խոսքերով «Կիլիկյան թագավորների վարած այն քաղաքականությունը, որի համաձայն հայկական թագավորության տարածքում ազատ բնակության, արտոնյալ առեւտրի ու տեղաշարժի իրավունք էր տրվում իտալական առեւտրականներին, իսկ փոխադարձաբար Վենետիկում, Գենուայում եւ իտալական այլ քաղաքներում` նաեւ հայ վաճառականներին, խթանում էր հայ-իտալական առեւտրատնտեսական կապերը ու երկու երկրներում համայնքների ձեւավորմանը: Փաստորեն, համագործակցության այս մոդելը 750 տարի հետո դրվեց Եվրոպական Միության ստեղծման հիմքում»:

Այնուհետեւ դեսպան Կարապետյանն անդրադարձել է Միջերկրականի ինտեգրացիոն գործընթացներում առկա դժվարություններին ու խոչընդոտներին, ներկայացրել է արաբական աշխարհում ներկայիս ընթացող հեղափոխական գործընթացները եւ այդ կոնտեքստում` կրոնամիջյան եւ քաղաքակրթական բախումներ թույլ չտալու եւ դրանց տարածումը կանխելու հրամայականը: Դեսպանը շեշտել է, որ «Հայաստանը թեեւ այսօր չունի սահման Միջերկրականի հետ, սակայն հաշվի առնելով տարածաշրջանում իր պատմական ներկայությունը, Արեւելք-Արեւմուտք կամրջող իր բնական դերակատարությունը, որպես առաջին Քրիստոնյա պետություն Մահմեդական աշխարհի հետ հազարամյակների սերտ փոխհարաբերությունների փորձն ու Միջերկրականի գրեթե յուրաքանչյուր երկրում հայկական համայնքի գոյությունը, կարող է եւ պատրաստ է շոշափելի դերակատարություն ունենալ քաղաքակրթությունների երկխոսության խորացման գործում` դրանով իսկ իր գործնական նպաստը բերելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու առաջընթացի ապահովմանը»: «Դա այսօր առավել քան անհրաժեշտ է Միջերկրականին, որն ապրում է իր պատմության թերեւս ամենաբախտորոշ ժամանակահատվածներից մեկը», – նշել է դեսպանը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Իտալիայի խորհրդարանի եւ Եվրոխորհրդարանի իտալացի պատգամավորները, Իտալիայի ԱԳ փոխնախարարն ու բարձրաստիճան դիվանագետներ, Վատիկանի պաշտոնյաներ, Վատիկանում եւ Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, Միջերկրականի քաղաքապետեր, համալսարանների ռեկտորներ եւ դասախոսներ, գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում