Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն Հայաստանից

Նախօրեին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վաշինգտոնում։ Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը բազմաբնույթ կապեր ունեն, որոնք ընդգրկում են քաղաքականությունն ու հասնում մինչև ընտանեկան հարաբերություններ ու բազմաթիվ այլ ոլորտներ, որոնք շատ կարևոր են մեզ համար»: Հիլարի Քլինթոնն ընդգծել է, որ ինքն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն, կարևոր է համարել իրենց միջև շարունակվող երկխոսությունը»։

Ի վերջո, ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից, ի՞նչ դեր ունի Հայաստանն ԱՄՆ հարավկովկասյան և ավելի լայն կտրվածքի աշխարհաքաղաքական մշակումներում: Արդյո՞ք այն, որ ԱՄՆ նոր վարչակազմը որոշել է պետքարտուղարի մակարդակով գալ Հայաստան, վկայում է այն մասին, որ նոր վարչակազմը որոշակիորեն վերանայում է Հայաստանի հանդեպ ռազմավարական մոտեցումները և ըստ այդմ բարձրացնում է փոխադարձ շփումների մակարդակը, թե՞ կա ուղղակի մարտավարական տարբերակման խնդիր, իսկ ընդհանուր առմամբ ռազմավարությունը մնում է նույնը: Իսկ մարտավարական տարբերակման խնդիրն այն է, որ եթե նախկինում հարավկովկասյան քաղաքականության տիրույթում ԱՄՆ-ը Հայաստանից ակնկալվելիքը փորձ էր անում ստանալ ավելի ցածր մակարդակի շփումների միջոցով, ապա այժմ բարձրացնում է այդ մակարդակը: Բայց եթե բարձրացնում է, ուրեմն ի՞նչ` բարձրանո՞ւմ են, արդյոք, նաև պահանջներն ու ակնկալիքները Հայաստանից, թե՞ դրանք մնում են նույն մակարդակին, ինչ նախկինում, պարզապես ԱՄՆ-ի համար այժմ արդյունքն ավելի անհրաժեշտ է, և փորձ է արվում փոխհարաբերության մակարդակը բարձրացնելով` ի վերջո ստանալ Հայաստանից այն, ինչ պետք է ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության իրականացման գործընթացում:

Սրանք հարցեր են, որոնք, թերևս, Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը պետք է քննարկեր շատ ավելի վաղ, մինչդեռ ակնհայտ է մի իրողություն, որ Հայաստանում հայ-ամերիկյան փոխհարաբերության և գործակցության առումով քաղաքական քննարկումներ կարծես թե տեղի չեն ունենում, կարծես թե չի լինում այդօրինակ որևէ էական նախաձեռնություն, առավել ևս իշխանության մակարդակով: Հայ-ամերիկյան քննարկումները սովորաբար սահմանափակվում են ինչ-որ դրամաշնորհային կամ խորհրդատվական տարատեսակ ծրագրերի շրջանակում, որտեղ մի քանի արարողակարգային խոսքեր են ասվում ժամանակակից մարտահրավերների, բարեփոխումների և այդ կարգի այլ բաների մասին:

Մինչդեռ ակնհայտ է, որ հայ-ամերիկյան հարաբերությունը վաղուց ի վեր անհրաժեշտ է ապահովել փորձագիտական լուրջ քննարկումներով և հաստատել քաղաքական խորհրդատվությունների կայուն համակարգ, որպեսզի նաև հանրայնորեն մատչելի մակարդակի վրա բարձրանա ամերիկյան ռազմավարության, ցանկությունների և մտադրությունների մասին հասարակական պատկերացումը Հայաստանում: Ի վերջո, մենք գործ ունենք մի գերտերության հետ, որը լուրջ ծրագրեր ունի մեր տարածաշրջանի հետ կապված, որոնք անմիջականորեն շոշափում են նաև Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Հետևաբար ամերիկյան ռազմավարության ամեն մի տարրի, ամեն մի լրացուցիչ ատոմի ըմբռնումը, դրա մասին լիարժեք կամ լիարժեքությանը մոտ պատկերացում կազմելը շատ կարևոր է այդ ռազմավարությանն ադեկվատ լինելու տեսանկյունից: Իսկ ոչ ադեկվատությունը հղի է շատ ծանր հետևանքներով: Իսկ ինչո՞ւ է կարևոր հասարակական ընկալումների և պատկերացումների խնդիրը:

Բանն այն է, որ այսօր նորանկախ Հայաստանում հանրային հոգեբանությունը «ռուսաֆիկացված» է գրեթե մինչև ուղն ու ծուծը: Այսօր նույնիսկ շատ արևմտյան կառույցների հայաստանյան ներկայացուցչություններում աշխատող հայաստանցիները հոգու խորքում շարունակում են արևմտյան քաղաքակրթությունը ընկալել խորթ և կարոտաբաղձությամբ լեցուն լինել ռուսական քաղաքակրթության հանդեպ: Հանրային այդ հոգեբարդույթը իրականում շատ խոր ազդեցություն ունի Հայաստանի իշխանական թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության բովանդակության և էության վրա:

Վերջին հաշվով, պետք է ընդունել, որ Հայաստանում իշխանության վարած ներքին քաղաքականությունը հանրության մոտ վայելում է ենթագիտակցական լեգիտիմություն, քանի որ այդ քաղաքականությունը միանգամայն տեղավորվում է Հայաստանի հասարակությանը հոգեհարազատ «ռուսական քաղաքակրթության» տիրույթում: Եթե հանրային այդ հոգեբանական կախվածությունը չլիներ, միգուցե իշխանական քաղաքականությունը բեկելու հասարակական գիտակցական փորձերը չբախվեին ենթագիտակցական խութերին և գուցե չմատնվեին անհաջողության: Ի վերջո, կա տեսակի նույնության խնդիր, ինչն առավելություն է տալիս տեսակի այն կրողներին, որոնց ձեռքին է նաև ուժն ու փողը: Եվ ահա, այդ հոգեբանությանը անհրաժեշտ է լուրջ հակակշիռ, անհրաժեշտ է մի տիրույթ, որը Հայաստանի հանրային հոգեբանության մեջ այլընտրանք կլինի «ռուսական քաղաքակրթությանը»:

Իսկ այդ առումով «ամերիկյան քաղաքակրթությունը» շատ ավելի կենսունակ մրցակից կարող է լինել, քան ասենք` եվրոպականը, քանի որ ի տարբերություն Եվրոպայի, ԱՄՆ-ը, որպես կանոն, իր նպատակների և անելիքների հարցում շատ ավելի որոշակի է, հստակ և շատ ավելի կայուն կողմնորոշված: Ահա այդ իմաստով է անհրաժեշտ, որ հայ-ամերիկյան հարաբերությունը հասկանալու գործընթաց սկսվի փորձագիտական մակարդակով, որպեսզի հոգեբանական տիրույթում առաջանա էթնոռուսական կախվածության այլընտրանք: Անշուշտ, վտանգ կա հայտնվել ամերիկյան հոգեբանական կախվածության մեջ, ինչպես օրինակ` Վրաստանում: Բայց, նախևառաջ Վրաստանի ու Հայաստանի վերջին տարիների ներքին զարգացումները վկայում են, որ ի տարբերություն ռուսական «կարոտաբաղձության», ամերիկյան «հավատամքը» նպաստում է պետության մեջ շատ ավելի լուրջ ձեռքբերումների և շատ ավելի դինամիկ փոփոխությունների հասնելուն, և դրանից բացի էլ, ինչը թերևս ամենագլխավորն է, հիմնական շահը, պետական և հասարակական օգտակարության տեսանկյունից, լինելու է ոչ թե մի էթնոհոգեբանական կախվածությունից մյուսին անցնելը, այլ Հայաստանում երկու քաղաքակրթությունների շատ ավելի արդիական մրցակցային դաշտ ձևավորելը:

Այսինքն` շահն այստեղ մեկից մյուսին անցնելը չէ, այլ եղածին մրցակից ապահովելն ու նաև մեզ համար նպաստավոր խաղի կանոններով մրցակցային դաշտ ապահովելը: Պարզ է, որ իշխանությունը չի գնա այդ քայլին, քանի որ Հայաստանի իշխանությունը ցանկացած մրցակցության գաղափար ընկալում է որպես սպառնալիք սեփական դիրքերին և ռեսուրսներին: Հետևաբար այդ խնդիրը ավելի շատ պետք է լինի հանրային տիրույթում, այն հանրության, որը դեռևս պայքարում Հայաստանում «ռուսաֆիկացիայի» տխուր հետևանքների դեմ, որոնք արտահայտվում են մեր երկրում արմատավորվող հակաքաղաքացիական, բատրակային հասարակության ձևավորման իշխանությունից եկող փորձերի տեսքով:

Խնդիրն այստեղ այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը Հայաստանում ցանկանում է լինել այդ մրցակցության մի կողմը: Այստեղ, սակայն, մեզ համար պետք է ավելի կարևոր լինի փոքրի բարդույթից ձերբազատվելն ու մեր ցանկության, մեզ պետք եղածը վերցնելու մասին մտածելը: Պարզապես հենց դրա համար նախ պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Հայաստանից: Միգուցե հասկանալ ու հասկացնել, քանի որ պետք չէ բացառել, որ ԱՄՆ համար էլ Հայաստանից իր ուզածը մինչև վերջ պարզ չէ ու կա հանրային լուրջ հուշումների կարիք: Անշուշտ, կան կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց առումով ԱՄՆ համար շատ էլ հստակ է Հայաստանի դերն ու նշանակությունը, որը միգուցե Հայաստանի պետական շահի տեսանկյունից, մեղմ ասած, այնքան էլ հաճելի դեր ու նշանակություն չէ, մասնավորապես հայ-թուրքական և ղարաբաղյան առումներով:

Բայց խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը Հայաստանի դերի ու նշանակության որոշման առումով առաջնորդվում է այն պոտենցիալով, որն իրենից ներկայացնում է Հայաստանը: Հետևաբար, խնդիրը Հայաստանի դաշտում է և քաղաքացիական հասարակությունը պետք է փորձի ելքեր գտնել ԱՄՆ-ին ներկայացնելու իշխանության ներկայացրած Հայաստանի պոտենցիալի «հակառակ կողմը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում