Առնվազն երեք հոգի զոհվել է և տասյակ մարդիկ վիրավորվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի գլխավոր զինվորական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մուհամադ Զահիր Ազիմին:
Նրա խոսքերով, պայթյունից շատ մարդիկ են տուժել, վիրավորվածների հստակ թիվը դեռ պարզ չէ: Նախնական տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել հոսպիտալի այն հատվածում, որը նախատեսված էր բժիշկների վերապատրաստման համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:









































