Պարզ դարձավ, թե ով է մեկնելու Լոնդոն, որպեսզի մասնակցի թենիսի աշխարհի տղամարդկանց ոչ պաշտոնական առաջնությանը: Հիշեցնենք, որ 7 հիմնական թենիսիստների անուններն արդեն պարզ էին: Վերջին՝ 8-րդ ուղեգիրը բաժին ընկավ ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկին: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 21-28-ը Լոնդոնում: Բացի Ռոդիկից՝ Լոնդոն են մեկնելու Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Էնդի Մարեյը, Ռոբերտ Սոդերլինգը, Թոմաշ Բերդիխը և Դավիթ Ֆեռերը: