Արդեն մի քանի օր է «Փաստինֆո»-ի ընթերցողները ահազանգել են` Երևանյան տաքսիների գների բարձրացման մասին: Մեզ զանգահարած քաղաքացիներից շատերը նշում են, որ տաքսի նստելով` հաշվիչի վրա 100 դրամի փոխարեն 120 դրամ սակագին են նկատել:
Ուղևորների վրդովմունքին ի պատասխան` տաքսիստները համատարած թանկացումների և, մասնավորապես , գազի թանկացման մասին իրենց հիմնավորումներն են ներկայացնում:
Ի դեպ իրենց սպասարկած տաքսիների գներից դժգոհ որոշ ուղևորներ էլ նշում են, որ թեև հաշվիչի վրա սակագինը 100 դրամ է նշված, սակայն նվազագույն 6 կմ լրանալուց անմիջապես հետո հաշվիչի վրա 600 դրամից ուղղևարձը փոխվում է 1000 դրամի:
Ի դեպ, օրենքը չի պարտադրում, որպեսզի տաքսիները ունենան հաստատագրված սակագին, այս դաշտն ազատականացված է, և յուրաքանչյուր տաքսի-ծառայություն կամ անհատ տաքսիստ ինքն է սահմանում իր սակագինը: Տրանսպորտի նախարարության տրնասպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ լիցենզավորման համար պարտադիր պայմաններ կան, օրինակ, կահավորանքը, ավտոմեքենայի տեխնիկական նկարագիը, իսկ փոխադրավարձը ազատականացված է:
Փաստորեն, այս դեպքում գործում են մրցակցության և շուկայի օրենքները, իսկ ուղևորին մնում է, թերևս, տաքսի նստելուց առաջ տեղեկանալ սակագնի մասին և հրաժարվել թանկ ծառայությունից, կամ համակերպվել հերթական թանկացման հետ:










































