«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է «Բավարիա»-ի դեմ ընկերական հանդիպման արդյունքները:
«Հիանալի խաղ էր: Այն շատ կարևոր էր «Մանչեսթեր Սիթի»-ի համար: Մենք խաղում էինք երկրպագուներով լի մարզադաշտում` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանի չեմպիոնի դեմ:
Կարծում եմ` արժանապատիվ դիմակայություն ցուցադրեցինք: Սաներս լավ էին խաղում: Դեռևս 15 օր ունենք` մրցաշրջանին նախապատրաստվելու համար: Մենք ճիշտ ուղի ենք ընտրել»,- ասել է Պելեգրինին:









































