Այսօր Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, մեզ հետ զրույցում դժգոհելով Հայաստանում առկա և շարունակվող թռիչքային գնաճից, նշեց, թե այն ծխախոտը, որը գնում էր 100 դրամով, հետո սկսել է գնել 110-ով, հիմա գնում է 120 դրամով: Այս թռիչքային գնաճը տարածվում է բոլոր ծխախոտների վրա:
«Գնաճը տարածվում լայն սպառման բոլոր ապրանքների վրա: Ավելին՝ Հայաստանում գնաճը այնպիսի արագությամբ է թռչում ու տարածվում, որ դժվար է դրանց գնային կտրվածքով անդրադառնալ: Մենք նույնիսկ հնարավորություն էլ չունենք, որ կարողանանք ուսումնասիրել գների թռիչքը»,- դժգոհեց Արմեն Պողոսյանը:








































