ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ելույթ ունենալով BBC հեռուստաալիքի Hard Talk թոք շոուի ընթացքում, հայտարարել Է, որ Վրաստանն առաջվա պես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունների գլխավոր թեմա է մնում. այս մասին տեղեկացնում են վրաստանյան գործակալությունները:
Պատասխանելով Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ թոք շոուն վարողի հարցին՝ Գորդոնը նշել է, որ Վրաստանի հարցերի շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները տարբերվում են, ինչի մասին ԱՄՆ վարչակազմը միշտ էլ բացահայտորեն ասում Է Ռուսաստանին: «Մենք պահանջում ենք ռուսաստանյան զորքերի դուրսբերում և հրադադարի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի անշեղ կատարում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: