Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում վերջին մեկ օրում հրետանիով խոցել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 52 և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի 70 օբյեկտներ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Գլխավոր շտաբը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Մարտերի ընթացքում վիրավորվել է ընդդիմության 5 մարտիկ, թուրք զինծառայողների շրջանում կորուստներ չկան։











































