Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Օգտվել Ռուսաստանի զբաղվածությունից

Հայաստանում նախընտրական և ընտրական շրջանը գրեթե մեկին մեկ զուգադիպում է Ռուսաստանում կրկնակի ընտրական շրջանին` 2011-ի դեկտեմբերին Ռուսաստանում Պետդումայի ընտրություն է, իսկ 2012 թվականի գարնանն էլ` մարտին, ՌԴ-ում նախագահի ընտրություն է: Այլ կերպ ասած` կարծես թե նկատելի է, որ Ռուսաստանը Հայաստանում ընտրական թեժ շրջանում զգալիորեն զբաղված է լինելու իր ընտրական հոգսերով: Կարո՞ղ է, արդյոք, դա խանգարել Ռուսաստանի վերնախավին բավականաչափ լուրջ ուշադրության արժանացնել Հայաստանում տեղի ունեցող նախընտրական գործընթացները: Իհարկե կարող է: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանում տեղի ունեցողը լինելու է ամենևին էլ ոչ սովորական ընտրական գործընթաց, այլ բավական լուրջ պայքար իշխանության համար:

2008 թվականին էլ Ռուսաստանում նախընտրական շրջանը համընկավ Հայաստանի նախընտրական գործընթացների և ժամանակահատվածի հետ, սակայն 2008 թվականին Ռուսաստանում բոլորովին այլ իրավիճակ էր, բոլորովին այլ ընտրություն: 2008 թվականին Ռուսաստանում ընտրությունն անցկացնում էր Պուտինը, որը ՌԴ-ում նախագահ էր նշանակում Դմիտրի Մեդվեդևին, իսկ ինքն էլ դառնում էր վարչապետ: Եվ այդ տրամաբանությամբ էր անցնում նաև 2007 թվականին ՌԴ Պետդումայի ընտրությունը, որտեղ հաղթում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որի ղեկավար էլ հետագայում ընտրվելու էր Պուտինը: Այսինքն` 2008 թվականին ՌԴ-ում կարծես թե իշխանության համար պայքար` որպես այդպիսին, չկար, և ընտրությունը զգալիորեն պարզ ֆորմալություն էր, ինչը Ռուսաստանի վերնախավին կարող էր թույլ տալ լիարժեքորեն զբաղվել Կովկասում Ռուսաստանի համար կարևոր հանգրվան հանդիսացող Հայաստանի նախընտրական պրոցեսներով: Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հետո գնաց Մոսկվա և Պուտինին շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար:

Արդյո՞ք ներկայումս, այսինքն` առաջիկա ընտրական փուլի համար Սերժ Սարգսյանը կրկին կունենա շնորհակալություն հայտնելու առիթ` Մեդվեդևին, կամ Պուտինին: Ընդ որում` հետաքրքրական է, որ եթե ունենա, ապա ո՞ւմ պետք է հայտնի այդ շնորհակալությունը, այսինքն` ո՞վ է լինելու ՌԴ իրական իշխանությունը. 2008-ին դա անկասկած Պուտինն էր, իսկ ո՞վ կլինի 2012-ին: Բայց, նաև երևի թե պարզ է, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանի հանդեպ ուշադրության նույն ծավալը թույլ տալ իրեն, Հայաստանով զբաղվելու նույն ժամանակը ունենալ, ինչ նախորդ ընտրական փուլում, որովհետև ներկայումս Ռուսաստանում Մեդվեդևն ու Պուտինը վիճարկում են ՌԴ իշխանության ղեկը: Ասել, որ նրանց համար դա խաղ է` թերևս միամտություն կլինի, որովհետև այդ խաղը իմաստ կունենար, եթե, ասենք, Ռուսաստանում լիներ ուժեղ և վտանգավոր կշիռ ունեցող ընդդիմություն: Մինչդեռ Ռուսաստանում այդպիսին չկա: Իսկ Արևմուտքի դեմ էլ հազիվ թե այդպիսի խաղերն անցնեն:

Այդպիսով, կարծես թե պարզ է, որ Հայաստանի ընթացիկ նախընտրական փուլում Ռուսաստանը ավելի ու ավելի զբաղված է լինելու սեփական իշխանության խնդրով: Եվ թերևս հենց դրանով է պայմանավորված նաև Արևմուտքի զգալի ակտիվությունը Հայաստանի ներքաղաքական դաշտում: Այն բավական շոշափելի է վերջին երկու-երեք ամիսների ընթացքում, և դատելով գործընթացից` էլ ավելի է ակտիվանում: Հիշենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտնի ելույթը Երևանի պետհամալսարանում, հետո ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Հայաստանի մասին, հետո Եվրակառույցների տարբեր պատվիրակությունների հաճախակիացած այցերը Հայաստան, հետո ԵԽ մարդու իրավունքի հանձնակատարի զեկույցը, հետո Եվրամիության հայտարարությունը Հայաստանի գործընթացի մասին և դրանից հետո էլ Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանների հանդիպումները Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության հետ:

Չի բացառվում, որ հաշվարկելով Ռուսաստանի հնարավոր և հարաճուն զբաղվածության հավանականությունը` Արևմուտքը ներկայիս ընտրական փուլը պատեհ առիթ է համարում Հայաստանում ակտիվ գործընթացներ իրականացնելու և երկիրը ռուսական ազդեցության մասով զգալիորեն լիցքաթափելու համար: Դա Հայաստանում կարող է ենթադրել լուրջ քաղաքական տրանսֆորմացիաներ, որոնք կկնքվեն խորհրդարանի ընտրությամբ` ազդարարելով Հայաստանի ապագաղութացման գործընթացի որոշակի ձեռքբերում: Դա, իհարկե, խորքային իմաստով, որովհետև առարկայական, շոշափելի դրսևորումների առումով հանրային լայն շրջանակների համար գործընթացը կարող է և անմիջական ու օպերատիվ դրսևորումներ չունենալ, այլ նույնիսկ հիշեցնել պատմության կրկնություն: Բայց, մակերեսից ցած, Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը խորհրդարանի ընտրությունից հետո, թերևս, կլինի բավական էական, և երևի թե աներկբա է, որ Արևմուտքը կանի հնարավորը այդ պահը բաց չթողնելու համար: Սակայն անշուշտ, այստեղ առանցքային հարց է Հայաստանի քաղաքական ուժերի, գոնե հիմնական դերակատարների ադեկվատության խնդիրը: Այդ իմաստով ներկայումս այն կարծես թե գտնվում է բավարար մակարդակում, բայց հարցն այն է, թե որքան է նրանցից յուրաքանչյուրի ադեկվատության պաշարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում