Friday, 29 03 2024
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath

Թուրքական ուժերի ենթադրյալ հեռացումը և հայկական զորախմբի հավանական ժամանումը

Հարավային Լիբանանում տեղակայված միջազգային խաղաղապահ զորամիավորումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության հարցը դեռեվս բանակցային թեմա է: Բանակցությունները կտարվեն հայկական կողմի և ՄԱԿ-ի, ինչպես նաև խաղաղապահ առաքելության ղեկավար երկրի՝ Իտալիայի համապատասխան կառույցների միջև:

Թեև վերջնական որոշում չի կայացվել ու հրապարակվել, այսուհանդերձ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բանբերի հայտնածները այս մասին գրեթե հստակ են դարձնում, որ հայկական դասակը առաջիկայում կժամանի Լիբանան և կներգրավվի խաղաղապահ ուժերի առաքելության իրականացման միջազգային աշխատանքներին:

Հետադարձ ակնարկը հուշում է, որ պաշտոնական Երևանը, ժամանակին, Լիբանանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի ավարտին’ 2006-ին, խանադավառություն ցույց չէր տվել ներգավվելու հարավային Լիբանանում տեղակայվելիք ուժերին և փաստորեն իր մասնակցությունը չէր բերել: Այսուհանդերձ, հետագայում խորհրդանշական մասնակցության ձևաչափը ապահովվել էր: 2012-ից ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է Հայաստանի Հանրապետության զինյալ ուժերից մեկ սպա:

Ժամանակներն ու աշխարհաքաղաքական պայմանները բնականաբար որոշիչ դեր ունեն մասնակցության նկատմամբ արձանագրված վերապահությունները վերացնելու և ներրգրավվելու ուղղությամբ բանակցությունները աշխուժացնելու առումով: Մի պահ շրջանցելով որոշումների կայացման բուն շարժառիթների մասին վերլուծական մոտեցումները, իբրև զուտ տեսություն կարելի է նշել, որ ընդհանրապես միջազգային կառույցներում հավասարակշռված, փոխլրացուցիչ և աշխուժ ներկայությունը դրական գործոններ կնկատվեն տվյալ պետության արտաքին քաղաքականության իրականացման ընթացքում: Մեր դեպքում, անշուշտ, կա հստակորեն պետական շահի և առաքելության վայրերի տեղի հայ համայնքների յուրահատկությունների համատեղ նկատառումը: և եթե Աֆղանստանն ու Կոսովոն հայկական զորախմբերի տեղակայման առումով նման խնդիրներ չունեին, ապա նույնը չէր կարելի ասել Իրաքի համար, ուր նման յուրահատկությունների նկատառումը ավելի քան անհրաժեշտ էր։

Ավելորդ չէ հիշել, որ վերջերս լիբանանյան մամուլը հրապարակեց առաջիկա սեպտեմբերին խաղաղապահ առաքելության շրջածիրում տեղակայված թուրքական զորամիավորման հեռացման մասին լուրեր: Նման որոշման հավանական պատճառները թուրք զինվորների նկատմամբ տեսանելի վտանգավոր կացությունն էր ստեղծված՝ Սիրիայում թուրքական կեցվածքի և լիբանանցի առևանգյալների պատասխանատվությունը Անկարայի ուսերին տեսնելու պատճառներով: Թուրքական կողմից հերքում չի եղել։ Հերքումանման հաղորդագրություն հրապարակեց ԵՈՒՆԻՖԻԼ-ը, ասելով որ մինչ այժմ նման դիմում չի ստացել թուրքական զորամիավորման համապատասխան բաժանմունքից:

Անկախ այն իրողությունից, որ թուրքական զորախումբը կմնա՞, թե՞ կհեռանա, կամ նման հրապարակումները տեղեկատվությու՞ն են, թե՞ ապատեղակատվություն, պարզ է միայն, որ լիբանանյան կարևոր շրջանակների համար նորօսմանականների համեմատաբար նախկին ընկալման տարողությունը էական փոփոխության է ենթարկվել: Երկու ենթադրյալ պատճառներն էլ, որոնք նշվում են հրապարակումներում, հիմնովին բացասական դերակատարություն են վերագրում Անկարայի կիրառած շրջանային և տեղական քաղաքականությանը:

Թուրքական զորամիավորման ենթադրյալ հեռացումը և հայկական զորախմբի հավանական ժամանումը իրար հետ առնչվող գործողություններ չեն իհարկե։ Երկուսը արձանգրվելու դեպքում սակայն, առաջինը կլինի Անկարայի ազդեցության գոտու կայացման հաշվին, մինչ երկրորդը, իր չափի մեջ, Երևանի արտաքին քաղաքականության մեջ որոշակի առավելություններ կապահովի:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում