Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Թոմ Կրուզը 9 րոպեում խաղացել է իր բոլոր դերերը Ջեյմս Կորդոնի հաղորդման շրջանակներում։ Հաղորդման ձայնագրությունը հրապարակվել է շոուի YouTube-ի էջում։
Կրուզը և Կորդոնն արագորեն փոխել են իրենց հանդերձանքները ոչ պակաս արագ փոխվող դեկորացիաների ֆոնին։ Հեռուստադիտողներին ներկայացվել են տեսարաններ հայտնի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Առաքելությունն անիրագործելի է», «Մի քանի լավ տղա», «Կոկտեյլ», «Ռիսկային բիզնես» և այլն։










































