Հայտնի դարձավ, որ Միլանի 37-ամյա հարձակվող Ֆիլիպո Ինձագին Իտալիայի «Սերիա Ա»-ի առաջնության 11-րդ տուրի «Միլան» – «Պալերմո» խաղում վնասվածք է ստացել, ու նրա համար այս մրցաշրջանը ավարտվել է:
Բժշկական զննումից հետո հաստատվել է, որ Ինձագին պիտի վիրահատվի:
Արդեն խոսվում է այն մասին, որ Ֆիլիպոն կհեռանա մեծ ֆուտբոլից կամ լավագույն դեպքում հանդես կգա այլ թիմում: Հիշեցնենք ,որ այս նույն վիճակում էր նաև «Միլան»-ի նախկին հարձակվող Լուիս Ռոնալդոն։ Նա էլ վնասվածքի պատճառով հեռացավ թիմից և կիսատ թողեց կարիերան:
Ինձագիից բացի՝ վնասվածք է ստացել նաև բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն: Պատոն բաց կթողնի և՛ միլանյան դերբին, և՛ Արգենտիանայի հավաքականի հետ Բրազիլիայի կազմում կայանալիք ընկերական հանդիպումը: