Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկը՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այն համարում է հերթական «աչքփակոցի»։
«Ընդամենը փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ ունենք լիբերալ իշխանություն»,- ասում է Միքայել Դանիելյանը։
Քրեակատարողական հիմնարկներում վատթար վիճակը ևս չի փոխվի, կարծում է Դանիելյանը՝ նշելով. «Շատ արագ նորերին կնստեցնեն։ Քրեական գործերը շատ արագ են լուծվում, ամեն մի մանր հանցանքի համար ազատազրկում են մարդկանց, ուստի մոտ 400 մարդկանց ազատելով՝ ՔԿՀ-ներում տեղի խնդիրը չի լուծվի»։