Իսրայելը և Միացյալ Նահանգները կարևորում են պաղեստինցիների հետ ուղղակի բանակցությունների վերսկսումը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը,- փոխանցում է Mignews.ru-ն: Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Նյու Յորքում կայացած հանդիպումը տևել է յոթ ժամ, թեև նախատեսված էր սահմանափակվել երկու ժամով:
Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցություններն սկսվեցին սեպտեմբերին, սակայն կարճ ժամանակահատվածում փակուղի մտան, երբ Իսրայելը հրաժարվեց երկարաձգել Հորդանան գետի արևմտյան ափին հրեական շինությունների կառուցման արգելքի ժամկետը:








































