Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Այնթապում Ռոբերտ Ֆիսկը գնացել է Հայոց ցեղասպանության հետքերով

Թուրքական Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում զբոսաշրջային ոչ մի ուղեցույց, ոչ մի էքսկուրսավար չի պատմի այն մասին, որ այդ քաղաքի հին թաղամասում գտնվող «Ազատություն» մզկիթը նախկինում եղել է Սուրբ Աստվածածնի տաճարը քաղաքի առնվազն 20 հազար քրիստոնյա հայերի համար, ովքեր 1914-1918 թվականների պատերազմի ամենաողբերգական ռազմական հանցագործության` Հայոց ցեղասպանության զոհերը դարձան: Այս մասին բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականում գրում է լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

«Նրանք օսմանյան թուրքերի կողմից արտաքսվել են այս հրաշալի քաղաքից, որը հարյուրավոր տարիներ եղել է նրանց ընտանիքիների տունը, և սպանվել ու թաղվել ընդհանուր գերեզմաններում: Մարդասպանները թուրքեր ու քրդեր էին»,- գրում է Ֆիսկը: Նա պատմում է, որ այն ժամանակվա Այնթապի 36 հազար քրիստոնյա բնակչության մեծ մասը` 32 հազարը, հայեր էին, ովքեր 1915 թվականին արտաքսվել են սիրիական քաղաքներ: Քաղաքի մուսուլման բնակիչները թալանել են տեղահանվածների դատարկ տները` բռնագրավելով ոչ միայն նրանց ունեցվածքը, այլև տաճարի հարստությունները: Սուրբ Աստվածածին եկեղեցին վերածվեց պահեստի, ինչպես Երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ շատ հրեական սինագոգներ նացիստական Գերմանիայում և ֆաշիստների կողմից գրավված Արևելյան Եվրոպայում, իսկ ավելի ուշ արդեն այն դարձավ բանտ:

Հեղինակը նշում է, որ եկեղեցի-մզկիթի շուրջ պտտվելիս տեսել է մինչ օրս պատուհանների շրջանակներին ամրացված ճաղեր, թեպետ շինությունը դեռևս 1986 թվականից գործում է որպես մզկիթ: Ֆիսկը մտնում է հիմնական դարպասից ներս և նկատում, որ շինության ծագման մասին միակ նշանը դիմային քարերից մեկի վրա փորագրված «1892» թիվն է, որը խորհրդանշում է մեծ հայ ճարտարապետ Սարգիս Բալյանի կողմից շինարարական աշխատանքի վերջնական ավարտը: «Սարգիս Բալյանը 19-րդ դարում պաշտոնական ճարտարապետն էր սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի. այս վերջինս էլ հենց սկսեց հայերի կոտորածի առաջին շրջանը` Օսմանյան Թուրքիայում սպանելով 80 հազար քրիստոնյաների (թիվը կարող է հասնել 300 հազարի): Ավելի ուշ` 1915-ի հայերի հոլոքոստի ժամանակ (անգամ իսրայելցիներն են կիրառում այս բառը Հայոց ցեղասպանության համար) թուրքերը կոտորեցին մեկ ու կես միլիոն հայերի: Ահավոր է գիտակցել, որ Այնթապի սպանվածների մեծ թիվը սարսափելի ռազմական հանցագործության միայն մի փոքր մասն է»,- գրում է Ֆիսկը:

Նա պատմում է, որ եկեղեցուց դուրս հանդիպել է սիրիացի փախստականի: Վերջինս պատմել է, որ տեղյակ է մզկիթի` ժամանակին հայկական եկեղեցի լինելու մասին: «Շուրջ մեկ դար առաջ Հյուսիսային Սիրիայի արաբները այն միակ ընկերների շարքում էին հայերի, ովքեր թողնվել էին անապատներում մահանալու»,- նշում է հեղինակը: Այդուհանդերձ, տաճարի դիմաց գտնվող խանութում հանդիպած թուրքը միայն քմծիծաղ է տվել եկեղեցու հայկական լինելու մասին Ֆիսկի հարցին ի պատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում