Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Գյուղապետի պաշտոնի համար պայքարի մեջ կմտնեն նախկին աշակերտն ու ուսուցիչը

Իջևանի ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից երեկ տեղեկացանք, որ ընտրություններում միմյանց դեմ կմրցակցեն գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Նվեր Աթաբեկյանը, որը արդեն 10 տարի զբաղեցնում է գյուղապետի պաշտոնը, և անկուսակցական Մհեր Ռեյվազյանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Աթաբեկյան Նվերը տարիներ առաջ եղել է Մհեր Ռեյվազյանի ուսուցիչը:

Հիշեցնենք, որ Ծաղկավանը սողանքի գոտի է: Դեռևս ապրիլի 13-ին արձանագրվեց հերթական սողանքը, որի հետևանքով վնասվեց Իջևան-Ներքին Ծաղկավան ավտոճանապարհը` դառնալով միակողմանի երթևեկելի: Բացի այդ, վնասվել է նաև գյուղը սնուցող խմելու ջրագիծը: Իսկ ԱԻՆ փրկարար ծառայությունն արձանագրել էր, որ սողանքի հետևանքով փլուզվել է Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից դեպի Ներքին Ծաղկավան տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ և 20 մ խորությամբ հատվածը, որը թափվել է գյուղը սնուցող 120 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշարի վրա և վնասել 30 մ երկարությամբ հատվածը` վտանգ սպառնալով նաև ներքևում գտնվող գազատար խողովակին: Եվ ահա, նման պայմաններում գյուղը պատրաստվում է հերթական ընտրությունների:

Մհեր Ռեյվազյանը, հավանաբար ազդված իր երբեմնի ուսուցչի գնահատականից, խուսափեց խոսել իր առաջադրման նպատակի և ընտրվելու հնարավորությունների մասին: Իսկ Նվեր Աթաբեկյանը նշեց, որ գյուղում հանգիստ, խաղաղ նախընտրական իրավիճակ է: «Ընտրարշավը կազմակերպվում է մեր հնարավորությունների սահմաններում: Դե գիտեք, փոքր գյուղ է: Ճիշտն ասած, բոլորը բոլորին ճանաչում են: Ներկայանալու խնդիր էլ չկա: 10 տարի է` այս գյուղի գյուղապետն եմ, գյուղում ինձ բոլորը լավ գիտեն»,- նշեց գյուղապետը: Մեր հարցին, թե ի՞նչ է արել մինչև հիմա գյուղի համար` օրինակ բերեց, որ խմելու ջրագիծն է վերանորոգվել, ճանապարհներ են ասֆալտապատվել, դպրոցն է վերանորգվել, բուժկետեր են հիմնովին վերանորոգվել, գյուղն է գազիֆիկացվել: Իսկ ներկա պահին գյուղը ոռոգման ջրի խնդիր ունի, նաև գյուղապետարանի շենք չունի: Դե իսկ գլխավոր խնդիրն այն է, որ գյուղում սողանքի գոտին ակտիվացած է, և պետք է ճանապարհը շրջանցվի: Գյուղապետից նաև տեղեկացանք, որ ընտրություններից առաջ դեռևս հանրապետականներից ոչ մի հրահանգ չի եղել:

Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենց գյուղում ընտրակաշառք չի բաժանվում: «Մենք այդ ընտրակաշառք ասվածի խերը չենք տեսել: Մեր գյուղում բարեկամությունը, հարգանքն ու ամոթի ղադրն ա ընտրակաշառքի տեղ անցնում: Էդքան, որ ասում են` ընտրությունների համար այսքան գումար տվեցին, մենք դրա խերը չենք տեսել»,- դժգոհեց Ծաղկավանի տարեց բնակիչներից մեկը, որը հավանաբար մինչ օրս չի հասկացել, որ այդ ընտրակաշառքի «խերը» այսօրվա մեր իշխանություններն են: Իսկ տվյալ բնակչի խոսքերը հաստատեցին նաև գյուղի մյուս բնակիչները: Բայց նշեցին, որ նախընտրական շրջանում գյուղապետը ճանապարհներ է ասֆալտապատում, ոռոգման ցանցեր վերանորոգում: Դա, ըստ էության, չհերքեց նաև գյուղապետը, քանի որ մեզ հետ զրույցում նշեց, որ ներկա պահին ասֆալտապատման աշխատանքեր են սկսել, բայց անձրևը չի թողնում ծրագիրն իրականացվի: «Մոտ 600 մետր համայնքային ճանապարհ է վերանորոգվում: Թաղամասերից մեկում սողանքի հետևանքով վնասված ջրագիծն ենք վերանորոգել, բայց անձրևների պատճառով չեն կարողանում բնակիչներին ջուր տրամադրել»,- ավելացրեց գործող գյուղապետը, ով 14 տարի տվյալ գյուղի դպրոցում է դասավանդել: Ինչպես փոխանցեցին գյուղի բնակիչները, գյուղապետի թեկնածուները գյուղում «մայլա-մայլա» շրջելով են իրենց նախընտրական քարոզչությունն իրականցնում` համոզելով, որ իրենցից լավը չկա:

Գործող գյուղապետին ուղղված մեր այն հարցին, թե կպատկերացնե՞ր, որ մի օր իր աշակերտի հետ մրցապայքարի մեջ կմտնի, և ինչպե՞ս է գնահատում նրա հնարավորությունները` նա պատասխանեց. «Իր հարցով մտածելու բան էլ չունեմ, եթե գլուխ չգովամ` 30 տոկոսը ինքը կհավաքի, իսկ 70 տոկոսը` ես: Նախորդ ընտրություններում էլ է իմ հետ պայքարի դուրս եկել, բայց պարտվել է: Ինչ վերաբերում է, թե կպատկերացնեի, որ աշակերտս ինձ հետ ընտրապայքարի դուրս կգա, թե ոչ` անկեղծորեն չէի պատկերացնի»:

Հ.Գ. Տեղեկացնենք նաև, որ նույն օրը Վայոց ձորի Չիվա և Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղերում ևս կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Վայոց ձորի Չիվա համայնքում իր թեկնածությունն է առաջադրել ընդամենը գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Նաիրի Մարգարյանը, իսկ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում` ՀՀԿ-ական գործող գյուղապետ Կարեն Դոլմազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում