Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

ՀԱՊԿ-ը հերթական անգամ ցույց տվեց իր ամորֆ բնույթը. Սերգեյ Մինասյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Երևանում հերթական անգամ ցույց տվեց իր ամորֆ բնույթը: Այն ինչպես կար, այնպես կշարունակի մնալ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ածանցյալը, Հայաստանը և Ռուսաստանը միմյանց կապող օղակներից մեկը՝ որպես ընդհանուր «ֆասադ» կամ ճակատամաս: Հավաքական անվտանգության կազմակերպությունը ընդամենը Ռուսաստանի աշխարհաքաղաքական լծակներից մեկն է հետխորհրդային տարածաշրջանում:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսպես գնահատեց ՀԱՊԿ-ի ընդհանուր դերը և Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին՝ «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Երևանում կայացած գագաթաժողովին:

Պարոն Մինասյան, ընդհանուր առմամբ ի՞նչ կարող ենք ասել Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի մասին, ի՞նչ արդյունքներ այն տվեց, այս գագաթաժողովից հետո որքանո՞վ հստակեցվեց այս կազմակերպության դերը Հայաստանի անվտանգության ապահովման և ամրապնդման հարցերում:

– Կարծում եմ՝ գլխավոր արդյունքն այն է, որ ՀԱՊԿ-ը հերթական անգամ դժվարություններ է ունենում անդամ երկրների մոտեցումները և շահերն իրար մոտեցնելու, դիրքորոշումների համընկնման հարցում: Պատճառը ի սկզբանե կազմակերպության հիմքում դրված առանձնահատկություններն են. իրականում այն ոչ թե մեկ համակարգ է, այլ անվտանգային երեք համակարգեր են:

Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ն ինչպես կար, այնպես էլ կշարունակի մնալ ածանցյալը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների: Հայաստանի պաշտպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից՝ ՀԱՊԿ-ն միայն մի շրջանակ է, որը պարզապես կապված է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շատ բարդ, բայց նաև կարևոր համակարգի հետ: Հայաստանի պաշտպանական կամ անվտանգային համագործակցությունը, ասենք, Ղազախստանի կամ Բելառուսի հետ երկրորդական, երրորդական նշանակություն ունի և ածանցվում է հիմքային հայ-ռուսական հարաբերություններից: Երևանում ակնհայտ դարձավ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, հերթական անգամ ցույց է տալիս իր ամորֆ էությունը:

Այսինքն՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿին ընդամենը ՀայաստանՌուսաստան հարաբերությունների օղակներից մե՞կն է:

– Ես այդպես եմ գնահատում: Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի ստեղծման և գոյատևման իմաստը միայն Ռուսաստանի գործոնն էր: Դա կարևոր է Ռուսաստանի համար, Ռուսաստանն այն օգտագործում է՝ որպես քաղաքական կամ աշխարհաքաղաքական լծակ հետխորդային տարածքում: Հայաստանը դա պիտի հաշվի առնի: Հայաստանը հանդիսանում է և կմնա ՀԱՊԿ-ի երևի թե ամենաակտիվ անդամներից մեկը, բայց իր դիրքորոշումը չեն կիսում որոշ այլ անդամներ, որոնց մոտեցումները միշտ չէ, որ, մեղմ ասած, համընկնում են Հայաստանի ազգային անվտանգության շահերի հետ, բայց քանի որ կա Ռուսաստանի գործոնը, Հայաստանը պիտի հաշվի առնի դա, չնայած որ դրա հետ մեկտեղ՝ հասկանալի է, որ իրականում Հայաստանը որևէ վնաս չի կրում ՀԱՊԿ-ի հետ ռազմական կամ ռազմատեխնիկական համագործակցությունից, հակառակը՝ որոշ արտոնյալ հնարավորություններ է ստանում: Բայց նաև իմաստ չունի սպասել, որ այն կարող է չափից ավելի նպաստել կոնկրետ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մենք պիտի գիտակցենք դա և դրանից ելնելով՝ լուրջ անհանգստություն չունենանք այդ առումով:

Հետաքրքիր է, որ այս գագաթնաժողովի շրջանակներում հնչած որոշ հայտարարություններից հետո մեզ մոտ շատերը սկսել են գնահատել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿին ոչ նպատակահարմար և նույնիսկ մեր շահերին վնասող: Մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևի հայտարարության և ՀԱՊԿ ռազմավարության մեջ ներառված որոշ կետերի մասին է: Վասիլևը Երևանում հայտարարել է, թե Հայաստանը, Ռուսաստանը և կազմակերպության մյուս անդամները ճանաչում են Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ որպես սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Դա գուցե սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը, բայց Հայաստանի շահերը և անվտանգությունը մի փոքր այլ են: Այս քաղաքականության մեջ Հայաստանին ներքաշելը չի՞ վնասի մեր արտաքին քաղաքականությանը և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

– Յուրաքանչյուր քաղաքական կամ ռազմավարական կառույցում միշտ էլ պայքար է գնում անդամ երկրների միջև, թե որ խնդիրն է ավելի կարևոր և առաջնահերթ տվյալ կազմակերպության համար: Եթե իրենք չունեն ընդհանուր և բոլորի համար մեկ թշնամի, ապա այնտեղ միշտ կա այդ բանավեճը: Եթե մենք փորձում ենք համոզել ղազախներին կամ նույն ռուսներին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պիտի շատ կարևոր լինի ՀԱՊԿ-ի համար, և եթե ռազմական վտանգ լինի, նրանք պիտի ներգրավվեն և աջակցեն Հայաստանին, նաև պիտի պատրաստ լինենք, որ այլ երկրները պիտի առաջ քաշեն, օրինակ, Կենտրոնական Ասիայում իսլամական ֆունդամենտալիզմի դեմ պայքարի կամ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը հակազդելու հարցերը՝ որպես սպառնալիք կազմակերպությանը: Դա բնական է, և այն, թե որքանով է դա բխում Հայաստանի շահերից, կախված է նրանից, թե արդյոք մյուս երկրները համաձայնություն կտա՞ն մեր կողմից առաջ քաշված հարցերի ընդունմանը:

Իսկ ի՞նչ անդրադարձ է եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Կարծես թե, գրավոր հայտարարություն չկա, միայն հնչեցվեց բանավոր հայտարարություն, որ ՀԱՊԿի անդամները կողմ են խնդրի բացառապես խաղաղ լուծմանը:

– ՀԱՊԿ այս գագաթնաժողովն ընդհանրապես բավական դժվար տպավորություն էր թողել մամուլում, բայց որքան ես հետևել եմ՝ եղել է հայտարարություն գագաթնաժողովի ժամանակ, ըստ որի՝ կազմակերպության անդամները աջակցություն են հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործմանը: Երևի դա գրավոր ձևով կլինի: Հասկանալի է, որ դա բխում է Հայաստանի շահերից, որ հայտարարության մեջ ներառված է գլխավոր կետը, որն ուղղված է վստահության մեխանիզմների ստեղծմանը: Դա բխում է նաև Ռուսաստանի շահերից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, որն ակտիվորեն մասնակցել և իր դիրքորոշումներն է ներկայացրել Վիեննայի և հատկապես Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին:

Ամեն դեպքում, մենք պիտի խաղաղասիրական հայտարարություննե՞ր լսենք այս կազմակերպությունից, որի առաքելությունը հավաքական անվտանգության ապահովումն է և որին մենք անդամակցում ենք՝ ի տարբերություն Ադրբեջանի, թե՞ հայտարարություն Հայաստանի անվտանգության նկատմամբ որևէ ոտնձգության դեպքում Հայաստանի ռազմական աջակցություն ցույց տալու մասին:

– Պիտի հասկանանք, որ, այո, դա ի սկզբանե եղել է ՀԱՊԿ-ի խնդիրը, բայց պետք է նաև նշել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները շատ ակտիվ չէին փորձում խուսափել իրենց ֆորմալ պարտավորություններից, օրինակ, 2008 թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ: ՀԱՊԿ-ի ամորֆ բնույթը ստեղծում է այն իրավիճակը, որ մենք տեսնում ենք: Դա իրականությունն է, դրանից փախչել պետք չէ, մենք պիտի շատ սթափ գնահատենք, որ ՀԱՊԿ-ն կառույց է, որի անդամ է Հայաստանը, բայց ունի իր արդյունավետության սահմանափակումներ: Հայաստանի համար ՀԱՊԿ-ի ձևաչափն իմաստ ունի գլխավորապես հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական հարաբերությունների իմաստով՝ որպես ընդհանուր «ֆասադ», եթե կարելի է այդպես արտահայտվել, կամ ավելի լայն, երբեմն էլ՝ ձևական շրջանակ:

Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կմնա օրակարգում, եթե իհարկե չլինի այնպիսի ֆորսմաժորային իրավիճակ, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես ի վիճակի չլինի նույնիսկ ֆորմալ ձևով ներգրավվել, և դա կլինի ՀԱՊԿ-ի վերջը: Այդ դեպքում Հայաստանը կամ որևէ այլ երկիր կարող է ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հետաձգվեց ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը: Դա կապված է մյուս անդամների դիրքորոշման կամ անհամաձայնությա՞ն, թե՞ Հայաստանի ներկայացրած թեկնածուների անձերի հետ:

– Գիտեք, որ ինֆորմացիան շատ փակ էր, և որոշումն ընդունվել է անդամ երկրների ղեկավարների ներկայությամբ: Կարծում եմ, որ ավելի շատ հավանական է առաջին տարբերակը, որ կան խնդիրներ անդամ երկրների միջև:

Այսինքն՝ Ղազախստանը կամ Բելառուսը, Ղրղըզստանը համաձայն չեն Հայաստանի այս կամ այն թեկնածուի նշանակմանը:

– Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչպես է եղել, բայց ենթադրում եմ, որ նմանատիպ իրավիճակ է եղել, որովհետև այս պահին որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական տեղեկություն չունեմ այդ հարցի շուրջ: Կարելի է պարզապես ենթադրել ՀԱՊԿ-ի շուրջ կամ ներսում տիրող մթնոլորտից, որ ավելի հավանական է այդ տարբերակը:

Բայց թերևս այդքան էլ մեծ նշանակություն չունի այն, թե ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, այդպես չէ՞:

– Ես արդեն խոսել եմ դրա մասին, որ դա որևէ բան չի փոխի ռազմավարական առումով, գուցե այն ինչ-որ դեր խաղա մարտավարական առումով: Բայց երևի կան նաև քաղաքական կամ քարոզչական հանգամանքներ այլ երկրների համար: Նույն կերպ Հայաստանի համար խնդիր է ստեղծում այն, որ կան անդամ երկրներ, որոնք դրան դեմ են, և դա ընդհանրապես խոսում  ՀԱՊԿ-ի ճգնաժամի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում