Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացին հարձակվել է 2 ոստիկանի վրա, հաղորդում է Interfax-ը՝ հղում կատարելով Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությանը:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Շչուկինո շրջանի Ռոգովո փողոցում:
Ոստիկանները նկատել են արտասահմանյան համարանիշերով ավտոմեքենա, որը կայանված էր անթույլատրելի վայրում: Նրանք մոտեցել են «Մերսեդեսին», վարորդին ներկայացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը ու խնդրել իրենց հետ գնալ ոստիկանական բաժանմունք: Ի պատասխան, ինչպես պնդում են ոստիկանությունում, 35-ամյա ադրբեջանցին հարձակվել է ոստիկանների վրա ու մի քանի անգամ հարվածել նրանց:
Իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ գրանցվել են վնասվածքներ:
Տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» հովդածով:
Ադրբեջանցուն սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: