Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հրաժարվել է իր կոչումից: Այդ մասին գրում է New York Times-ը:
«Ես իմ տիտղոսները նվաճել եմ ռինգում և, կարծում եմ, որ պետք է կորցնեմ հենց այնտեղ, այս պահին ունակ չեմ պաշտպանելու դրանք: Այդ պատճառով որոշել եմ հրաժարվել աշխարհի չեմպիոնի կոչումից»,- ասել է Ֆյուրին:
Ավելի վաղ Ֆյուրին հայտարարել էր, որ ցանկություն ունի բուժվելու թմրանյութերից կախվածությունից:
Թայսոն Ֆյուրին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր 2015 թվականի նոյեմբերի 12-ին՝ միավորներով գերազանցելով Վլադիմիր Կլիչկոյին: