Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գներն աճում են Ստամբուլում վերջերս անցկացված ՕՊԵԿ-ի ու նավթարդյունահանող մյուս երկրների ոչ պաշտոնական հանդիպման ակնկալվող արդյունքների ֆոնին:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 52.62 դոլար, իսկ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 50.96 դոլար: