ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի արտահայտությունները կանանց մասին համարում է զզվելի, երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Նախագահը ձայնագրությունը համարել է զզվելի, ինչպես դա արել են ամերիկացիների մեծամասնությունը»,- Էռնեստի հայտարարությունն է մեջբերում Franse Presse գործակալությունը:
Նա նաև նշել է, որ մարդկանց մեծամասնությունը Թրամփի նկարագրությունը համարում է «սեռական բնույթի հարձակում»:











































