Brent տեսակի նավթի գինը սկել է աճել արդյունահանման սառեցման մասին որոշմանը միանալու ՌԴ-ի մտադրությունների մասին հաղորդագրությունների ֆոնին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
Այսպես, Brent տեսակի նավթի 2016թ. դեկտեմբերյան ֆյուչերսային գործարքների արժեքը Լոնդոնի ICE բորսայում նախորդ փակման համեմատ աճել է 1%-ով՝ մինչև 52,18 դոլար մեկ բարելի դիմաց: Երկուշաբթի ավելի վաղ Brent-ն էժանացել էր 0,3%-ով:
Նավթը սկսել է թանկանալ տեղեկությունների ֆոնին, որ Ռուսաստանը երկուշաբթի Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ընթացքում հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) արդյունահանման սառեցման և հնարավոր կրճատման մասին որոշմանը միանալու մասին:
ՕՊԵԿ անդամ-պետությունները Ալժիրում սեպտեմբերի 28-ին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կարողացել են պայմանավորվել նավթի արդյունահանումը օրական 32,5-33 մլն բարել մակարդակով սահմանափակելու հարցի շուրջ: