Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Որն է Պուտինի հարվածի հաջորդ թիրախը. ԼՂ-ն դրանց հնարավոր թվում է. Newsweek

Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի արևելք և Ղրիմի բռնակցումը հարց առաջացրեց շատերի մոտ՝ ո՞րն է լինելու հաջորդը Մոսկվայի համար։ Եվ քանի որ ոչ ոք չի կարող կարդալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միտքը՝ պարբերականում հոդվածագիր Լյուկ Քոֆին (Heritage հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների  Էլիսոն կենտրոն տնօրեն) ուսումնասիրել է պատմական նախադեպը՝ կառուցելու հնարավոր սցենարներ Ռուսաստանի ապագա գործողության համար։

Դիտարկվել է 6 այդպիսի սցենար, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է ստորև ներկայացվող երեք վարկածները, թե ինչպես է տեսնում Պուտինը Ռուսաստանի դերն աշխարհում։

Վարկած 1. Արևմուտքն այսօր գործ ունի իմպերիալիստական Ռուսաստանի հետ, ոչ թե սառը պատերազմի տարիների Ռուսաստանի։ Ռուսաստանի վերաբերյալ Պուտինի տեսլականն ավելի մոտ է ցարերի, քան Խորհրդային Միության ղեկավարների տեսլականին, ինչը նշանակում է, որ նա ավելի հետաքրքրված է  Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցության ընդարձակմամբ, քան գաղափարախոսության տարածմամբ։

Վարկած 2. Պուտինը պատրաստ է ուժ կիրառել «հայրենակիցների» պաշտպանության համար, նրանց, ովքեր համարվում են էթնիկ ռուսներ, ռուսախոսներ, և նրանք, ովքեր Ռուսաստանի հետ կիսում են մշակութային, կրոնական և պատմական կապեր, բայց բնակվում են Ռուսաստանի ներկայիս սահմաններից դուրս։

Վարկած 3. Հաշվի առնելով ընթացիկ աշխարհաքաղաքական հանգամանքները՝ անհավանական է, որ Պուտինը պատերազմի ռիսկի գնա ԱՄՆ-ի հետ՝ ներխուժելով ՆԱՏՕ-ի անդամ-երկիր։ ՆԱՏՕ-ից դուրս տարբերակները ներխուժման համար հասանելի են Արևելյան Եվրոպայում և Ասիայում, տարբերակներ, որոնք թույլ կտան Պուտինին Արևմուտքը ներկայացնել որպես անարդյունավետ և չհամախմբված։

Որոնք են ՆԱՏՕ-ից դուրս տարբերակները

Որոշները ներառում են անմիջական սպառնալիք ԱՄՆ ազգային շահերի համար, մի քանիսը բարձրացնում են ոչ ուղղակի սպառնալիքներ։ Այնուամենայնիվ, բոլոր 6-ը կիսում են մեկ ընդհանուր թեմա. Ռուսաստանն ազդեցություն ունի իր ներկայիս սահմաններից դուրս, սակայն դեռևս իր հին իմպերիալիստական սահմանների ներսում։

«Պաշտպանելով» գագաուզներին Մոլդովայում

Գագաուզիան ինքնավար շրջան է Մոլդովայում։ Չնայած այն բանին, որ գագաուզները էթնիկ թյուրք են, սակայն նրանք ուղղափառ քրիստոնյա են և ռուսախոս։ Գագաուզիան Օսմանյան կայսրությունից Ռուսական կայսրությանն էր անցել 1812 թվականին, Բուխարեստի պայմանագրով։

Այսօր Գագաուզիան Մոլդովայի ամենաաղքատ շրջանն է, և գագաուզները իրենց խնդիրներից շատերի համար մեղավոր են համարում կենտրոնական կառավարության արևմտամետ քաղաքականությունը։ Ռուսամետ հավակնությունները խորանում են Գագաուզիայում։

Գագաուզիան Ռուսաստանի ազդեցության տակ բերելը կօգնի լրացնել Պուտինի վերահսկողությունը Ուկրաինայի արևմտյան սահմանի երկայնքով։ Այն ռուսական ագրեսիայի հետագա սպառնալիքի տակ կդնի Ուկրաինայի Օդեսայի մարզը։

Հրահրելով անջատողականություն Սամցխե-Ջավախք մարզում

Պուտինը Վրաստանի Հանրապետությունը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցության բնական ոլորտի մաս և  պատրաստ է «ուժով ազդելու» երկրի վրա հարձակման անհրաժեշտության դեպքում։

2008-ի օգոստոսին Ռուսաստանը ներխուժել էր Վրաստան։ Այսօր մոտ 11 հազարանոց ռուսական զորքերն օկուպացրել են Հարավային Օսիան և Աբխազիան՝ խախտելով 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը։

Ռուսաստանը  նաև կարծես թե շահագործում է էթնիկ լարվածությունները հայերով բնակեցված վրացական Սամցխե-Ջավաքում։ Նպատակը կարող է լինել ազդեցության գոտու ստեղծումը՝ կապելով Ռուսաստանը Հայաստանին Հարավային Օսիայով և Սամցխե-Ջավախքով։ Ջավաքում հայ անջատողականներն այնքան ակտիվ չեն, որքան մի քանի տարի առաջ, բայց Մոսկվան կարող է հեշտությամբ վերաակտիվացնել անջատողական շարժումները տարածաշրջանում։ Գործը հեշտացնում են երկլեզու կրթության թույլ հասանելիությունը և միգրացիոն սահմանափակումները, որոնք սահմանել է Թբիլիսին ջավախահայերի նկատմամբ։

Շատ ջավախահայեր աշխատում են Ռուսաստանում։ Տարածաշրջանի՝ Մոսկվայի ազդեցության տակ անցնելը ցամաքային միջանցք կստեղծի, որով Ռուսաստանը կկարողանա մեկ քայլով մոտեցնել իր աճող ռազմական ներկայության իրագործումը Հայաստանում։ Տարածաշրջանով անցնում են նաև նավթի ու գազի խոշոր խողովակաշարեր։

«Ռազմական աջակցություն» Թուրքմենստանի հարավին

Հունվարին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել էր Աշխաբադ և առաջարկել ռուսական զենք և մարզումներ՝ օգնելու Թուրքմենստանին ապահովելու Աֆղանստանի հետ սահմանը։ Հունիսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես այցելել էր Աշխաբադ՝ առաջարկը վերահաստատելու համար։ Որոշ փորձագետներ հավատացած են, որ հաջորդ առաջարկը  լինելու է «օգնությունը» սահմանին պարեկող ռուսական զորքերի տեսքով։ Սա իր նախադեպն ունի։ Մինչև 2005 թվականը ռուսական զորքերը պարեկել են Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին, ռուսական զորքերը դեռևս պարեկում են Թուրքիայի հետ հայկական սահմանին։ Ռուսական զորքերը պարեկել են նաև Աֆղանստանի հետ Թուրքմենստանի սահմանին 1990-ակաների սկզբներին՝ անկախությունց հետո։

Եթե ռուսական զորքերը տեղակայվեն Թուրքմենստանում, դրանք հավանաբար տեսանելի ապագայում կմնան այնտեղ՝ թույլ տալով Մոսկվային ձեռք բերել մեկ այլ ռազմական հենակետ տարածաշրջանում։

«Պաշտպանելով» էթնիկ ռուսներին Ղազախստանի հյուսիսում

Ռուսաստանը գերիշխել է Ղազախստանին մոտ 200 տարի, սակայն 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Ղազախստանը զարգացրել է իր սեփական տարածաշրջանային քաղաքականությունը։ Աստանան, սակայն, սերտ կապեր է պահպանում Մոսկվայի հետ ԵԱՏՄ-ին և  ՀԱՊԿ-ին անդամակցությամբ։

Ղազախստանի բնակչության 1/5-ը էթնիկ ռուսներ են։ Նրանց մեծ մասն ապրում է  երկրի՝ Ռուսաստանի  հետ 4250 մղոն երկարությամբ սահմանի երկայնքով։ 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո շատ էթնիկ ռուսներ Ղազախստանից կարեկցանք են հայտնել արևելյան Ուկրաինայի էթնիկ ռուսներին։

Ղազախստանի կառավարությունը սահմանափակել է ռուսերենի ուսուցումը,  ճնշում է սոցիալական մեդիայում արվող ռուսամետ գրառումները։ Դեռևս պարզ չէ, թե ով կփոխարինի 76-ամյա Նուրսուլթան Նազարբաևին։

Այս գործոնները կարող են օգտագործվել որպես պատրվակ՝ ռուսական ներխուժման համար։

«Խաղաղապահ ուժ» ԼՂ տարածաշրջանում

2014-ի օգոստոսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում բռնությունը նկատելիորեն աճել է և ապրիլին  հասել իր գագաթնակետին։

Մինսկի խումբը, որի հանձնարարությունն է պատերազմը տևականորեն ավարտելը, մնում է օրինական միջնորդ մարմին, սակայն դե ֆակտո չգործող՝ Ուկրաինա ներխուժման հարցով Մոսկվայի հետ Արևմուտքի հարաբերությունների խարխլման պատճառով։ Ուկրաինայի հակամարտությունն արդեն տվել է Պուտինին օգտակար արդարացում Հայաստանում հազարների հասնող զորքի պահման համար։

Տարիների ընթացքում եղել են ենթադրություններ, որ Ռուսաստանը ցանկանում է  խաղաղապահներ տեղակայել ԼՂ տարածաշրջանում ընդդեմ Ադրբեջանի կամքի։ Խաղաղապահության քողի տակ ռուսական զորքերի տեղակայումը Մոսկվային կապահովի Հարավային Կովկասում մեկ այլ ռազմավարական հենակետով։ Եթե դա տեղի ունենա, ԼՂ-ն հավանաբար երբեք չի վերադարձվի Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանի շահերից կբխի այնտեղ հնարավորինս երկար ռազմական ներկայության պահպանումը։

Եթե Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կարելի է անտեսել,  ապա ԼՂ-ում, որը Ադրբեջանն իրենն է համարում, ռուսական ռազմական ներկայությունը կարգելափակի Բաքվի սերտ հարաբերություններն Արևմուտքի հետ։

Անավարտ գործեր Ուկրաինայում

Ղրիմի բռնակցումից հետո Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի որոշ մասեր մնացել են Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների վերահսկողության տակ։ Հավանական սցենար է, որ Մոսկվան կօգնի անջատողականներին ամրապնդել ձեռք բերումը Դոնեցկում և Լուգանսկում՝ ստեղծելու քաղաքական կազմավորում, որը կգործի որպես կենսունակ պետություն։ Դա կներառի կարևոր հաղորդակցական և տարանցման հանգույցների գրավումը, ինչպիսիք են Մարիուպոլ քաղաքն ու նրա նավահանգիստը, Լուգանսկի էլեկտրակայանը, որոնք Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ են։

Ամենաագրեսիվ սցենարը կարող է լինել Մոսկվայի փորձը՝ վերահաստատելու վերահսկողությունն Ուկրաինայի հարավի Նովոռոսիա տարածաշրջանի նկատմամբ։ Այն կստեղծի ցամաքային կամուրջ Ռուսաստանի և Ղրիմի միջև։ Բայց վերահսկողության հաստատումը հեշտ չի լինի՝ պահանջելով խիստ պաշտպանվող Մարիուպոլ և Օդեսա քաղաքների գրավում։

Հաշվի առնելով Ռուսաստանի վերջին հետագիծը՝ այս սցենարներից յուրաքանչյուրը հնարավոր է։ Երբեմն ներկան հասկանալու համար մենք պետք է ավելի լավ հասկանանք անցյալը՝ նշում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում