Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Աղքատության խեղճության և հարստության անամոթության հայկական տարբերակը

«Ես միշտ էլ չեմ հասկացել, թե ինչու՞ մարդիկ ամաչում են աղքատությունից և չեն ամաչում հարստությունից»,-տարակուսում էր ռուս հայտնի դերասանուհի, մեծահարուստ ֆաբրիկանատիրոջ դուստր Ֆայինա Ռանևսկայան:

Հայաստանում աղքատության պաշտոնական ցուցանիշները և մեծահարուստների եկամուտների անկանգ աճը վկայում են՝ մեր երկրում ունեզրկությունը նույնքան խեղճ է ու վհատ, որքան անհագուրդ և անամոթ է հարստությունը:

Սոցիալիզմի և կապիտալիզմի թե՛ գաղափարական, թե՛ իրական անխնա պայքարի  մարտիկները անվերջ փորձել են ի ցույց դնել-բացահայտել այդ երկու տնտեսաձևերի առավելություններն ու թերությունները: Ետխորհրդային Հայաստանում այդ հարցի շուրջ տեսական բանավեճերն ուղեկցվել են կապիտալիզմի կայացման ցավալի  ձևախեղումներով, որոնք ամփոփվում էին կապիտալի նախնական կուտակման հայկական տարբերակի՝ «վայրագ կապիտալիզմի» ձևակերպմամբ: Ներհայաստանյան սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական հետագա զարգացումներն ավելիով վկայեցին, որ իրականում վայրագ էր ոչ թե կապիտալիզմը, այլ մտածողությունը՝  կողոպտել, հարստահարել, հարստանալ ժամ առաջ՝ ոտնահարելով օրենքները և պարտադրելով հասարակական նոր՝ բիրտ օրենքներ, որտեղ տեղ չկա սոցիալական արդարության համար:

Ժողովրդավարական հաստատությունների փլուզվածության, հասարակական վերահսկողության բացակայության պայմաններում շուկայական հարաբերությունների, ժամանակակից ազատական, մրցակցային տնտեսության կայացումը Հայաստանում նման էր սիզիֆյան աշխատանքի, որով զբաղվելու ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ կար: Մարքսի տեսության գործնական հետևանքներն ակնհայտ էին Հայաստանում, ուր աղքատներն ավելի աղքատացան, հարուստները՝ ավելի հարստացան:

Այս տարվա սեպտեմբերի 30-ին Parliament Monitoring ծրագրի փորձագիտական խումբը հրապարակեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների 2015թ. գույքի և եկամուտների ցուցանիշներն ըստ պաշտոնական հայտարարագրերի (առանց փոխկապակցված անձանց): Ըստ այդմ պարզ դարձավ, որ ԱԺ 131 պատգամավորներից 16-ը դոլարային միլիոնատերեր են: 2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ԱԺ-ում դոլարային միլիոնատերերի թիվը 14 էր. նրանց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 223 մլն ԱՄՆ դոլար (փոխկապակցված անձանց հետ):

Ըստ Բարձաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի՝ 2013թ. հարկային տարում Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հայտարարագրած միայն դրամական միջոցները կազմել են համապատասխանաբար 129,400,000.00 և 106,225,600.00 դրամ, իսկ 2015-ին համապատասխաաբար 107,998, 657,00 դրամ և 15,280,000.00 դրամ:

Միաժամանակ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ աղքատության մակարդակը Հայաստանում 2014թ. կազմել է 30 տոկոս (այսինքն՝ տասը բնակչից երեքը համարվում է աղքատ), 2013-ին և 2012-ին՝ 32 տոկոս: Պաշտոնական տվյալներով շուրջ 3 մլն բնակչության ունեցող Հայաստանում աղքատ է շուրջ 1 մլն մարդ: Միաժամամանակ, ըստ Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների՝ 2014թ. Հայաստանում աղքատ է համարվել բնակչության 76 տոկոսը (օրական 5 դոլար սպառման տեսնակյունից):

Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 2015թ.՝ 40441 դրամ, 2014թ.՝ 35813, 2013թ.՝ 29122, 2012-ին՝ 29696 դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձը, օրինակ, պետական կրթակական հաստատություններում 2016թ. հուլիսին կազմել է 122 հազ. դրամ: Այն դեպքում, երբ պետական ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններում այն կազմել է 910 հազ. դրամ: 2014թ. գործազրկությունը կազմել է 15.8 տոկոս, իսկ 2015-ին՝ 18.5 տոկոս:

Սոցիալ-տնտեսական այսօրինակ տագնապալի իրողությունների բաձրագոչ ահազանգը ղողանջում էր Հայաստանից արտագաղթի արագորեն աճող թվերում, որը ՀՀ իշխանությունների համար ընդամենը վիճակագրություն էր: Պարբերաբար կեղծվող ընտրություններին զուգահեռ քաղաքական իշխանությունը Հայաստանում արագորեն սերտաճեց տնտեսության հետ՝ յուրացնելով ազգային և հանրային ունեցվածքը, մսխելով հանրային բարիքը, վերջնարդյունքում՝ կողոպտելով պետության և հասարակության ապագան:

Ժամանակակից քաղաքակիրթ երկրներում շուկայական հարաբերությունների, ազատական, մրցակցային տնտեսության կայացումը հնարավորություն էր տվել սրբագրել Մարքսի կապիտալի տեսությունը՝ ի ցույց դնելով լիբերալիզմի իրական առավելությունները: Ազատականությունը և մրցակցությունը  բացահայտում էին անհատականությանը՝ տարանջատելով նրան գորշ միջակությունից և ընձեռելով թռիչքի հնարավորություն: Միաժամանակ, հայաստանյան ձևախեղված ազատականության և արգելակված շուկայական մրցակցության պայմաններում բացահայտվում էին ոչ թե անհատականությունները, այլ համակարգի մանրումեծ պտուտակները:  Չկայացող միջին խավի պայմաններում սեփականատերերի խավը ձեռք էր բերում նաև քաղաքական իշխանության բաժնետոմսերը այնպես, ինչպես քաղաքական իշխանությունն էր դառնում երկրի տնտեսական հզորությունների սեփականատերը: Ազատական տնտեսության հայաստանյան պարադոքսն այն էր, որ մեծահարուստ սեփականատերերի խավը դառնում էր ազատական տնտեսության զարգացման արգելակ:

Դրան զուգահեռ միջկուսակցական քաղաքական պայքարը Հայաստանում գաղափարազուրկ և թեթևամիտ էր այն աստիճան. որ աջերի ու ձախերի սահմանագիծը ոչ թե պարզապես աննշմար էր, այլ ընդհանրապես գոյություն չուներ:

Եվ եթե քաղաքակիրթ, օրինապահ պետության մեջ յուրաքանչյուր քաղաքացու հարստությունը պետության հարստության գրավականն էր, ապա Հայաստանում այդ հարստությունը դառնում է թե՛ պետության, թե հանրության այլ անդամների բարեկեցության արգելակ:

Հայաստանում հանրային բարիքն անհավասարաչափ է բաշխվում, և սոցիալական բևեռացվածությունը հասել է վտանգավոր սահմանագծի: Այսօրինակ իրավիճակում ունեզուրկները դառնում են անգութ համակարգի անխուսափելի զոհերը: Աղքատության խեղճության և հարստության անամոթության հայկական տարբերակն անողոք է գործում՝ ունեզուրկները դառնում են նաև համակարգի պահապանները՝ ընտրությունից ընտրություն 5000 դրամով վաճառելով իրենց ընտրական քվեն:

Աղքատ պետության մեջ հարստությունն իրականում անամոթություն է, մանավանդ եթե այդ հարստությունը ոչ թե ազատական տնտեսության առավելությունների արդյունք է, այլ հետևանք է հասարակության ու պետության ներկայի և ապագայի կողոպուտի:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում