Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը նոյեմբերի 15-ին Վիեննայի իր գրասենյակում կքննարկի դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, կխոսվի նաև սպասելիքների մասին. հայաստանյան գործակալություններին տեղեկացրել է ԵԱՀԿ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1999-ին Ստամբուլում: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ավարտին հույս էր հայտնել, որ ԵԱՀԿ գագաթնաժողովի նախաշեմին կողմերը կարող են համաձայնության գալ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ: