Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գներն այսօր նվազում են, քանի որ ներդրողները սկսել են կասկածի տակ դնել ստամբուլյան ոչ պաշտոնական հանդիպումների նշանակությունը՝ նավթարդյունահանման մակարդակի սառեցման վերաբերյալ պայմանավորվածությանը հասնելու համար:
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.85 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 51.49 դոլար, իսկ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.88 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49.37 դոլար:
ՕՊԵԿ-ի երկրները սեպտեմբերի 28-ին Ալժիրում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ համաձայնեցրել էին նավթի արդյունահանման ծավալը սահմանափակել օրական 32.5-33 միլիոն բարել, սակայն կազմակերպության անդամ երկրների համար կոնկրետ սահմանափակումներ չեն սահմանվել: