Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը, այլ զուգընկերների արհամարհանքը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Հետազոտողները այսպիսի եզրակացության են հանգել՝ հետևելով երկու նահանգներից 79 ամուսնական զույգերի: Նրանք պարզել են, որ ամուսնության մեջ արհամարհանքի պատճառը փոխադարձ հարգանքի, երկրորդ կեսի նկատմամբ հավատի բացակայությունն է:
Հոգեբանները եզրափակում նե, որ արհամարհանքի զգացումը զայրույթի և վիրավորանքի համադրությունն է: